Սինեկդոխ (հին հունարեն՝ συνεκδοχή - «հարաբերակցում»), գեղարվեստական պատկերավորության միջոց, այլաբերության տեսակներից մեկը[1]։

Սինեկդոխը ամբողջ առարկայի անունը փոխարինում է նրա մի մասով, հոգնակի թիվը փոխարինում եզակիով կամ ընդհակառակը՝ առարկայի մի մասի փոխարեն տալիս է ամբողջ առարկայի անունը, եզակի թիվը փոխարինում է հոգնակի թվով։

...Կդիմանա՞ր սակայն մինչև օրս մեր բերդը,
Թե չլիներ կյանքում,
Հնդկաչինից Զանգու-
Մեր կենդանի հոսումը։
(Ե. Չարենց)

(Այստեղ Չարենցը Զանգու գետով ակնարկում է ողջ Հայաստանը։)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 274-275.