Սիմոն Սոլովեյչիկ

ռուս հրապարակախոս ու լրագրող, մանկավարժ

Սիմոն Սոլովեյչիկ Լվովիչ (հոկտեմբերի 1, 1930(1930-10-01)[1], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 1996(1996-10-18)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս հրապարակախոս, լրագրող, մանկավարժ։ 1960-ականների սկզբներից մինչև կյանքի վերջը աշխատել է մանկավարժական հարցերով զբաղվող լրագրող։ 1984-1988 թթ. եղել է «Ուսուցչական թերթի» գաղափարախոսական առաջնորդը, 1992 թ.-ին ստեղծել է «Սեպտեմբերի 1» թերթը։ «Մանկավարժություն բոլորի համար» (1977-1986) գրքի հեղինակն է, որտեղ ներկայացրել է մանկավարժության մասին ունեցած իր պատկերացումները։

Սիմոն Սոլովեյչիկ Լվովիչ
Սիմոն Սոլովեյչիկ Լվովիչ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1930(1930-10-01)[1]
ԾննդավայրՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 18, 1996(1996-10-18)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Մասնագիտությունհրապարակախոս, լրագրող, մանկավարժ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է «Կարմիր աստղ» թերթի աշխատակիցների ընտանիքում։ Միջին դպրոցն ավարտել է Մոսկվայում՝ 1946 թ.-ին։ Պատերազմի ժամանակ երկու տարի ապրել է Ուրալում։ 1953 թ.-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Զուբցով քաղաքի գրադարանային քոլեջում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ Այդ տարիներին սկսել է հրապարակումներ կատարել կենտրոնական մամուլում։ Վերադառնալով Մոսկվա՝ աշխատել է «Ստադիոնի շինարարը» թերթում։ 1958 թ.-ից եղել է «Պիոներ» ամսագրի, իսկ1956-1977 թթ-ին՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցը։ 1965 թ.-ից եղել է լրագրողների միության, իսկ1972 թ.-ից՝ գրողների միության անդամ։

Սոլովեյչիկը վարել է «Աշակերտության ժամը» և «Մանկավարժություն բոլորի համար» հեռուստատեսային հաղորդումները։ 1970 թվականի երկրորդ կեսին նա հեռանում է բոլոր թերթերից՝ աշխատանքը շարունակելով տանը։ Այդ ժամանակահատվածում գրել է «Մանկավարժություն բոլորի համար» և մի շարք այլ գրքեր։

1985-1988 թվականներին «Ուսուցչի թերթի» հատուկ թղթակից և գլխավոր ղեկավար Վլադիմիր Ֆեդերովիչ Մատեևի գլխավորությամբ կազմակերպվում են փորձարարական հանդիպումներ։ Այս ընթացքում Սոլովեյչիկը այցելում է օտարերկրյա դպրոցներ՝ իր հոդվածներում ներկայացնելով աշխարհի տարբեր երկրների դպրոցական կյանքի մասին տպավորություններ։

1992 թվականին հիմնել և ղեկավարել է «Սեպտեմբերի 1» թերթն ու հրատարակչությունը։

Մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Մոսկվայում։ Թաղված է Վոստրյակովսկու գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել