Սիմոն Ճըլճլյան

հայ բժիշկ

Սիմոն Ճըլճլյան (1870, Մելիտինե - 1915, Մելիտինե), հայ բժիշկ։

Սիմոն Ճըլճլյան
Ծնվել է1870(1870)
ԾննդավայրՄելիտինե
Մահացել է1915(1915)
Մահվան վայրՄելիտինե
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Քաղաքացիություն Թուրքիա
Ազգությունհայ
ԿրթությունԲեյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Սիմոն Ճըլճլյանը ծնվել է 1870 թվականին, Խար­բեր­դի նա­հան­գի Մելիտինեի գավառի կենտրոն Մե­լի­տի­նե քաղաքում։ 1903 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մեզիրեում բժիշկ է աշխատել։ 1915 թվականի հունվարին (?) ձերբակալվել է կաշառակերության պատրվակով և դատապարտվել 6 ամսվա բանտարկության։ 1915 թվականի մարտին ազատվել է բանտից՝ բժիշկների կարիք լինելու պատճառով, քանի որ համաճարակները բռնկվել էին բանտերում և զորանոցներում։ Բժշկին հրամայել էին, որ ցերեկն աշխատի հիվանդանոցում, իսկ գիշերը գնա բանտ։ Որոշ ժամանակ անց արդեն թույլ էին տվել, որ գիշերը մնա հիվանդանոցի հյուրանոցում։ 1915 թվականի ապրիլի մեջ, մի օր ցերեկը իր գործին է եղել, երբ երկու սվինավոր ոստիկան կանգնել են դռան առջև և պահանջել, որ բժիշկը դատավարության սենյակ գնա։ Բժիշկը չի հասցրել դուրս գալ, երբ ոստիկանները նրան բռնել են ու բանտ տարել։ Այդ օրերին Մեզիրեում ձերբակալվել են նաև քաղաքի շատ մտավորականներ ու անվանի մարդիկ, որոնց բանտարկել են Պատերազմական ատյանի բանտում։ 1915 թվականի հունիսի 23-ին Մեզիրեի բանտից, շատերի հետ միասին, աքսորվել է Գեղվանքի ճամփով դեպի Տիգ­րա­նա­կերտ։

Բազմաթիվ հայ երևելիների հետ միասին չարչարանքների ու տանջանքների է ենթարկվել։ 1915 թվականին սպանվել է Մելիտինեում՝ 45 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Հասկաքաղ։ Բրոֆ. Տ. Կ. Լիւլէճեանի (Բագրատ) գրական վաստակը եւ 1915-թվականի բանտի յուշերը, Ֆրէզնօ, 1955։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Թէոդիկ, Գողգոթայ հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985։
  • Խաչատրյան Լ. և ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (19151923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուրներ խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։