Սիմոնա Տաններ Շոմե
Սիմոնա Տաններ Շոմե (1916, Ֆրանսիա - մայիսի 25, 1962[1], Bouzaréah, Bouzaréah District, Ալժիր, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա)[2], բնիկ ֆրանսիացի, խաղաղության համար պայքարի ակտիվիստ և SCI-ի (Միջազգային քաղաքացիական ծառայության) կամավորական։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել Ֆրանսիայում 1943-1945 թվականներին և Ալժիրում՝ 1951 թվականից 1956 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա երեխաներին փրկելու գործողությունների համար 2011 թվականին Իսրայելը նրան շնորհել է «Աշխարհի արդարակյացներ» կոչում։
Սիմոնա Տաններ Շոմե | |
---|---|
Ծնվել է | 1916 |
Ծննդավայր | Ֆրանսիա |
Մահացել է | մայիսի 25, 1962[1] |
Մահվան վայր | Bouzaréah, Bouzaréah District, Ալժիր, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | հակապատերազմային ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Կյանքի վաղ տարիներ
խմբագրելՍիմոնա Շոմեն ծնվել է 1914-1918 թվականների պատերազմի ժամանակ, սակայն ծննդյան ճշգրիտ ամսաթիվը և վայրը անհայտ են։ Նա իր հորը չի ճանաչել, ինչն էլ վաղ տարիներին ազդել է նրա վրա։ Նրա մայրը երկրորդ անգամ է ամուսնացել, և խորթ հայրը ամբողջ ընտանիքը տեղափոխել է Կանն։ Շոմեի և նրա խորթ հոր միջև հարաբերությունները եղել են լարված։ 1942 թվականին նա ընկերուհու հետ միասին միացել է CLAJ երիտասարդական ակումբին (Club loisirs action jeunesse), իսկ 1943 թվականին դարձել նրա քարտուղարը։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին շարունակել է աշխատել ակումբում և փրկել հրեա երեխաների կյանքը Ֆրանսիայում։
Շոմեն և SCI-ն
խմբագրելSCI-ն շատ կարևոր է եղել Շոմեի և նրա կյանքի համար։ SCI կազմակերպությունը կապ է հաստատել նրա հետ, և նա որոշել է կազմակերպության անունից հանդես եկող կամավորական դառնալ։ 1945-1950 թվականների ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Ֆրանսիայում, իսկ 1951-1956 թվականներին երկարաժամկետ կամավորական է եղել Ալժիրում։ Իր ամուսնուն՝ Էմիլ Տաններին, նույնպես հանդիպել է SCI-ում, որտեղ ինքն աշխատել է որպես քարտուղար[3]։ SCI-ի կամավորության ընթացքում Շոմեն ուսումնասիրել է կրթության օգտակար կողմերը, այնուհետև Բուզարեայում հիմնել է դպրոց։ Նա ցանկացել է օգնել այն մարդկանց, ովքեր չգիտեին կարդալ և գրել, ինչպես նաև այն երեխաներին, ովքեր կրթության կարիք ունեին[3]։
Մահ և ժառանգություն
խմբագրելՇոմեն սպանվել է 1962 թվականի մայիսի 25-ին՝ Ալժիրի Անկախության պատերազմի ժամանակ։ Այն երեխաները, որոնց կյանքը Շոմեն փրկել է, Ֆրանսուա Գելբերտը, Գիլբերտը և Մաքսիմ Ալլուշը, որպես հարգանքի տուրք մասնակցել են նրա հիշատակի արարողությանը։
2005 թվականի մայիսի 7-ին Կոլ դյու Ֆանժում նրա պատվին տեղադրվել է հուշատախտակ։ Բացի այդ, քանի որ նա Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկել էր հրեա երեխաների կյանքը, նա մեծարվել է նաև Իսրայելի պետության կողմից։ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին նրան շնորհվել է «Աշխարհի արդարակյացներ» կոչում[3][4]։ Նրա անունը նշված է նաև «Անհետացած անձանց պատի» հուշատախտակի վրա, որը փակցված է Ալժիրի արտաքին գործերի նախարարության՝ Ալժիրում պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված պատին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 The Righteous Among the Nations Database
- ↑ «Chaumet Simone». Yad Vashem. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Rodriguez, Philipp. «Service Civil International - Archives of Service Civil International». archives.sci.ngo. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ France, ajpn, Hellen Kaufmann, Bernard Lhoumeau, Bordeaux, Aquitaine,. «Simone-Chaumet». www.ajpn.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «The Wall of the Missing List». Cercle Algérianiste. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.