Սիթհերը (անգլ.՝ Sith) «Աստղային պատերազմների» հորինված տիեզերքում մութ ուժերի կողմնակիցներն են[1], որոնք ջեդայների հակառակորդներն են։ Անվանումը ծագել է Կորրիբան մոլորակի մարդկային ռասայից, որոնց հին ժամանակներին ստրկացրել են Մութ Ջեդայները։ Ինչպես որ ջեդայների մոտ, այդպես էլ սիթհերի մոտ գլխավոր զենքը Լույսային թուրն է, սակայն ի տարբերություն Ջեդայների, նրանց շեղբը առավել հաճախ կարմիր է։

Սիթհերի մեծ մասը հենց իրենք ինչ-որ ժամանակ եղել են Ջեդայներ, մինչև այն ժամանակ, երբ Ուժի մութ կողմը նրանց հրապուրեց։ Ըստ տիեզերքի պատմության «սիթհեր» անվանումը ծագել է Կորրիբան մոլորակի հումանոիդ ռասայից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Sith, Expanded Universe». Starwars.com (անգլերեն). Lucasfilm. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել