Սիդորինի փողոց (Կրասնի Սուլին)
Սիդորինի փողոց (ռուս.՝ Улица Сидорина), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Յուրկին Կուտ միկրոշրջանում։ Անվանվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Վասիլի Նիկոլաևիչ Սիդորինի (1921-1992) պատվին։ Գտնվում է 47-րդ գվարդիական դիվիզիայի փողոցի և Նովոշախտինսկայա փողոցի միջև, նրանց զուգահեռ։ Երկարությունը 190 մետր է։
Սիդորինի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 190 մետր |
Անվանվել է | Վասիլի Սիդորին |
Փոստային ինդեքս | 346350 |
Նկարագրություն
խմբագրելԿրասնի Սուլին քաղաքի Սիդորինի փողոցը գտնվում է Յուրկին Կուտ միկրոշրջանում։ Այն գտնվում է 47-րդ գվարդիական դիվիզիայի փողոցի և Նովոշախտինսկայա փողոցի միջև, նրանց զուգահեռ է։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 190 մետր է։ Փողոցում կա համարակալված 6 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 4, աջ կողմում (զույգ համարներ)՝ 2 շենք։
Սիդորինի փողոցի փոստային դասիչն է՝ 346350։
Փողոցն անվանվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Վասիլի Նիկոլաևիչ Սիդորինի (1921-1992) պատվին։ Լեյտենանտ Սիդորինը եղել է 807-րդ գրոհային ավիացիոն գնդի օղակի հրամանատարը։ Մասնակցել է Դոնբասի, Ղրիմի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի ազատագրմանը։ Ամբողջ պատերազմի ընթացքում իրականացրել է 184 թռիչք՝ ոչնչացնելով թշնամու զգալի քանակությամբ մարտական տեխնիկա և կենդանի ուժ։ 1970-ական թվականների կեսերին բնակություն է հաստատել Կրասնի Սուլին քաղաքում, աշխատել է էլեկտրամեխանիկ, եղել է քաղաքի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ։ Թաղված է Կրասնի Սուլինի Հոկտեմբերի 50-ամյակ ավանի գերեզմանատանը[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Сидорин, Василий Николаевич. Сайт «Герои страны»».
- ↑ «Герои Советского Союза, проживавшие на Дону после Великой Отечественной войны» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
Աղբյուրներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- г. Красный Сулин, улица Сидорина(չաշխատող հղում)