Սիգաձկներ
Սիգ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ճառագայթալողակ ձկներ
Դաս սաղմոնանմաններ
Կարգ սաղմոնազգիներ
Ընտանիք սիգաձկներ
Լատիներեն անվանում
Coregonidae

  Տարածվածություն


Սիգաձկներ (Coregonidae), սաղմոնակերպների ձկների ընտանիք։ Ընդգրկում է 3-4 ցեղի շուրջ 30 տեսակ։ Հայաստանում հայտնի է կլիմայավարժեցված 1 տեսակ՝ սիգը։ Թեփուկները համեմատաբար խոշոր են, արծաթափայլ, կողագծում՝ սովորաբար 110-ից քիչ։ Կողերի վրա պտերը բացակայում են։ Բերանը փոքրիկ է, ատամները՝ թերզարգացած։ Մեջքային լողակում ճառագայթների ընդհանուր թիվը չի անցնում 16-ից։ Ունեն ճարպային լողակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։