Սեքսի համար հարաբերություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սեքսի համար հարաբերություն, միջանձնային հարաբերությունների տեսակ, որի նպատակն է ստեղծել կանոնավոր կամ անկանոն սեքսուալ շփում՝ առանց որևէ պաշտոնական պարտավորությունների։ Այսպիսի հարաբերություններում բացակայում են սիրային զգացմունքները և, որպես կանոն, զույգը չի պահպանում սեքսուալ հավատարմություն։
Միջանձնային հարաբերություններ
|
---|
Հարաբերության տեսակներ |
Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ) · Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր) · Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն |
Փուլեր |
Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում |
Զգացումներ և զգացմունքներ |
Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն) · Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի · |
Բռնություն հարաբերություններում |
Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ · |
Այս կարգի հարաբերությունը պետք է տարանջատել բաց սիրային հարաբերություններից, որովհետև այս դեպքում զույգի մեջ բացակայում է խորը զգացմունքային կապը։ Ինչպես նաև պետք չէ խառնել մեկանգամյա սեքսի հետ, քանզի հարաբերությունները երկարաժամկետ են։
Սեքսուալ հարաբերություններ կարող են զարգանալ նաև ընկերների միջև, որոնք ժամանակ առ ժամանակ ունենում են սեռական կապ (այսպես կոչված արտոնությամբ ընկերներ, անգլ.՝ friends with benefits): Սովորաբար նման սեքսուալ հարաբերությունները գաղտնի են պահվում, քանի որ խաղընկերները գերադասում են ամուրի թվալ։ Սեքսի համար հարաբերությունները կարող են վերաճել հարաբերության այլ ձևերի, եթե զույգի միջև ձևավորվում են ռոմանտիկ զգացմունքներ։