Սեփական ստվերից ավելի արագ

«Սեփական ստվերից ավելի արագ» (ռուս.՝ «Быстрее собственной тени»), 1980 թվականի խորհրդային կինոդրամա[1]։

Սեփական ստվերից ավելի արագ
ռուս.՝ Быстрее собственной тени
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և սպորտային ֆիլմ
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Լյուբիմով
Սցենարի հեղինակDal Konstantinovich Orlov?
ԴերակատարներԱնատոլի Մատեշկո և Ելենա Ցիպլակովա
ԵրաժշտությունԱլեքսանդր Ժուրբին
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն91 րոպե

Սյուժե խմբագրել

Վազորդ Պյոտր Կորոլյովը համառորեն ձգտում է հասնել նրան, որ իրեն ուղարկեն միջազգային մրցումների՝ մարզումների ժամանակ ցույց տալով ռեկորդային արդյունքներ։ Նա հասնում է դրան, սակայն վճռական մրցավազքի ժամանակ, երբ ոչ ոք արդեն չի կարող հասնել նրան, նա հանկարծ կանգ է առնում՝ օգնելով բարձրանալ ընկած հակառակորդին։ Բայց արդյունքի համար պատասխանատու են շատերը։ Կարո՞ղ են նրանք հետագայում վստահել մեծահոգի, բայց ոչ հաղթող մարզիկին` պաշտպանելու երկրի պատիվը։ Դա ցույց կտան Մոսկվայի Օլիմպիական խաղերը։

Դերերում խմբագրել

  • Անատոլի Մատեշկո – Պյոտր Կորոլյով
  • Ալեքսանդր Ֆատյուշին – Ֆեոդոսի Նիկիտիչ, Կորոլյովի մարզիչը
  • Բորիս Մորոզով – Օլեգ Իվանովիչ
  • Սերգեյ Ռուբեկո – Միլնիկով
  • Ալեքսեյ Վանին – Ռոլֆ Շմիդտ, մարզիկ
  • Ելենա Ցիպլակովա – Ելենա, հեռուստահաղորդավար
  • Վիտալի Մաքսիմով – Իգոր, հեռուստամեկնաբան
  • Յուրի Դումչև – դիսկոբոլ
  • Մարիա Սկվորցովա – Մարիա Վասիլևնա
  • Յան Յանակիև – ուսուցիչ

Նկարնահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Դալ Օռլով
  • Ռեժիսոր՝ Պավել Լյուբիմով
  • Օպերատոր՝ Վլադիմիր Լիպովոյ
  • Նկարիչ՝ Սեմյոն Վելեդնիցկի
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ժուրբին[2]

Ծանոթագրություններ խմբագրել