Սերոխի սարավանդ կամ Սերոկի սարավանդ, գտնվում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասում, Բյուրակն բարձրավանդակից հարավ-արևմուտք, Արածանիի Գյոնիկ (Գյոնիկսու), Բյուրակն (Բինգյոլ) վտակների վերնագավառում։ Բարձրությունը 2000—2200 մ է։ Կազմված է վերին պլիոցենի և չորրորդականի հրաբխային ապարներից։ Բուսածածկույթը մարգագետնա-տափաստանային է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 342