Սերգեյ Կոժան
Սերգեյ Կոժան (լատիշ․՝ Sergejs Kožans, փետրվարի 16, 1986[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լատվիացի ֆուտբոլիստ, «Ռիգա» ակումբի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Լատվիա | |||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 16, 1986[1][2] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 192 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 87 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 4.08.2017: |
Ակումբային կարիերա
խմբագրելՍերգեյ Կոժանն իր երիտասարդական կարիերան անցկացրել է «Սկոնտոյում»։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականին Ռիգայի «Սկոնտո» ակումբում, որտեղ հանդես է եկել չորս մրցաշրջան՝ մասնակցելով 51 խաղի և խփելով հինգ գոլ։ 2009 թվականին իր թիմակից Իվան Լուկյանովի հետ տեղափոխվել է լեհական «Լեխիա» (Գդանսկ) ակումբ[4]։ «Լեխիայի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում մասնակցել է 18 խաղի և խփել մեկ գոլ։ Ընդհանուր առմամբ նա անցկացրել է երեք մրցաշրջան Էքստրալիգայում՝ մասնակցելով 42 խաղի և խփելով մեկ գոլ։ 2012 թվականի մայիսի 24-ին հայտարարվել է, որ Կոժանը հեռացել է ակումբից[5]։ Նա դարձել է ազատ գործակալ և 2012 թվականի հոկտեմբերի 13-ին տեղափոխվել բելառուսական «Շախտյոր» (Սոլիգորսկ) ակումբ՝ կնքելով պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը։ 2012 թվականին «Շախտյորը» դարձել է Բելառուսի փոխչեմպիոն[6]։ 2013 թվականի մարտին Կոժանը միացել է բելառուսական մեկ այլ ակումբի՝ «Սլավիա Մոզիրին»։ Նա մասնակցել է ակումբի հինգ խաղերին առաջնությունում, ինչից հետո հեռացել է անձնական պատճառներով։ 2013 թվականի օգոստոսին Սերգեյ Կոժանը վերադարձել է «Սկոնտո»[7]։ 2014 թվականի օգոստոսին հեռացել է Ռիգայի ակումբից ֆինանսական դժվարությունների և աշխատավարձը չվճարման պատճառով։ 2014 թվականի օգոստոսի 7-ին հայտարարվել է, որ Կոժանը տեղափոխվել է լեհական «Տիխի» ակումբ[8]։ Հետագայում նա հանդես է եկել լիտվական «Շյաուլյայ», լեհական «Բիտովիա», լատվիական «Սպարտակ» (Յուրմալա) և «Ռիգա» ակումբներում։
Կարիերան հավաքականում
խմբագրելՍերգեյ Կոժանը հանդես է եկել Լատվիայի մինչև 17 տարեկանների և մինչև 21 տարեկանների հավաքականներում, բայց ազգային հավաքական չի հրավիրվել։
Ձեռքբերումներ
խմբագրել- Լատվիայի փոխչեմպիոն – 2000, 2001, 2005, 2013
- Լատվիայի բրոնզե մեդալակիր – 2006, 2008
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Lukjanovs un Kožans paraksta :: Diena.lv
- ↑ Lukjanovs un Kožans pamet Gdaņskas «Lechia» — Leģionāri — Futbols — Sportacentrs.com
- ↑ Verpakovskis nespēlē, Perepļotkins nopelna 11 metru soda sitienu un tiek finālā — Leģionāri — Futbols — Sportacentrs.com
- ↑ All about Skonto FC
- ↑ No «Skonto» aizgājušais Kožans karjeru turpinās Polijā — Leģionāri — Futbols — Sportacentrs.com