Սերգեյ Բուխվոստովի հուշարձան
Սերգեյ Բուխվոստովի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Бухвостову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Նվիրված է Պրեոբրաժենսկի գնդի առաջին ռուսաց գվարդիական Սերգեյ Բուխվոստովին։ Տեղադրվել է 2005 թվականին Պրեոբրաժենսկայա հրապարակի պուրակում[1][2]:
![]() | |
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր |
Ստեղծում | 2005 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա և Preobrazhenskaya Square, Moscow? |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Նկարագրություն Խմբագրել
Հուշարձանը պատրաստված է բրոնզից և գվարդիականին պատկերում է ամբողջ հասակով` Պրեոբրաժենսկի գնդի զինվորի համազգեստով։ Նրա ձախ ձեռքում դրոշ է։ Արձանը տեղադրված է երեքմետրանոց[3] գրանիտե պատվանդանի վրա, որի դիմերեսին փակցված է բացված թղթագլանի տեսքով բրոնզե հուշատախտակ հետևյալ գրությամբ. «Պրեոբրաժենսկի գնդի լեյբգվարդիայի առաջին ռուս զինվոր Սերգեյ Լեոնտևիչ Բուխվոստովին»[4][5][6]։
Պատմություն Խմբագրել
2004 թվականին Մոսկվայի քաղաքային դուման հավանություն տվեց Սերգեյ Բուխվոստովի հուշարձանի ստեղծման մասին հարավարևելյան վարչական շրջանի ղեկավար Նիկոլայ Նիկոլաևիչ Եվտիխեևի գաղափարին[7]։ 2005 թվականի սկզբին դումայի նիստում ընդունվել է մոնումենտալ-դեկորատիվ արվեստի ստեղծագործություններ կառուցելու առաջարկների ցանկի լրացում[8], որից հետո Մոսկվայի կառավարությունն ընդունեց քանդակը տեղադրելու մասին հրաման[9]։ 2005 թվականի օգոստոսի 20-ին տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացումը։ Նրա հեղինակն է նկարիչ Վյաչեսլավ Կլիկովը։ Արձանը նվեր է քաղաքին Սլավոնական գրության և մշակույթի հանրային միջազգային հիմնադրամի կողմից[3][4]։ Հուշարձանը տեղադրվել է Պրեոբրաժենսկայա հրապարակում, որտեղ XVII դարում տեղաբաշխված էր այն գունդը, ուր 1683 թվականին ծառայության էր անցել Սերգեյ Բուխվոստովը[5]։
2017 թվականին քանդակը և պուրակը վերանորոգվել են։ Տեղադրվել են լապտերներ, փոխարինվել են ասֆալտն ու եզրաքարերը, տարածքը սալապատվել է[10][11]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Вострышев, 2010, էջ 53
- ↑ Владимир Ратманский (2013-09-26)։ «Через два года в Новокосине построят новый многозальный кинотеатр»։ «Вечерняя Москва»։ Վերցված է 2018-05-11
- ↑ 3,0 3,1 «В Москве открыт памятник 1-му русскому гвардейцу Преображенского полка»։ РИА Новости։ 2005-08-20։ Վերցված է 2018-05-11
- ↑ 4,0 4,1 «Москва. 20 августа на Преображенке откроется памятник «первому русскому солдату» Бухвостову.»։ «REGIONS.RU / Новости Федерации»։ 2005-08-17։ Վերցված է 2018-05-11
- ↑ 5,0 5,1 Ирина Полякова (2005-08-19)։ «Гвардеец вернулся на Преображенку»։ Редакция газеты «Труд»։ Վերցված է 2018-05-11
- ↑ Департамент культурного наследия города Москвы (2015)։ «Первый русский гвардеец Преображенского полка Бухвостов С. Л.»։ Узнай Москву։ Վերցված է 2018-05-11
- ↑ «Москва. «Московские типы» не прошли Комиссию по монументальному искусству.»։ «REGIONS.RU / Новости Федерации»։ 2004-11-17։ Վերցված է 2018-05-11
- ↑ «Москва. На Преображенской площади появится памятник Сергею Бухвостову.»։ «REGIONS.RU / Новости Федерации»։ 2005-01-26։ Վերցված է 2018-05-11
- ↑ «Распоряжение № 60-РП Об установке памятника первому русскому гвардейцу Преображенского полка Сергею Бухвостову»։ Официальный портал Мэра и Правительства Москвы։ 2005-01-25։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-07-ին։ Վերցված է 2018-05-11
- ↑ «Более сорока памятников и скульптур отреставрируют в Москве к августу 2017 года»։ ИА ТАСС։ 2016-04-04։ Վերցված է 2018-05-11
- ↑ «Реконструкция сквера в нашем районе подходит к концу»։ Официальный сайт управы района Преображенское։ 2017-09-29։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-06-ին։ Վերցված է 2018-05-11
Գրականություն Խմբագրել
- Вострышев М. И. Москва: все улицы, площади, бульвары, переулки. — М.: Алгоритм, Эксмо, 2010. — 688 с. — ISBN 978-5-699-33874-0