Սեռերի պատերազմ (ֆիլմ)
(Վերահղված է Սեռային պատերազմ (ֆիլմ)ից)
«Սեռերի պատերազմ», ռուսական կինոֆիլմ նկարահանված 2015 թվականին Անդրեյ Կուրեյչիկի սցենարով։ Ռեժիսոր Կիրիլ Կուզին[1]։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | կատակերգություն, մելոդրամա |
Թվական | 2015 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կիրիլ Կուզին |
Պրոդյուսեր | Ռուբեն Աթոյան Վսեվոլոդ Զորին Օկսանա Բրովչենկո |
Սցենարի հեղինակ | Անդրեյ Կուրեյչիկ |
Դերակատարներ | Հարալդ Ռոզենստրյոմ Ալեքսանդր Պալչիկով Եկատերինա Կուզնեցովա Սաբինա Ախմեդովա Ալեքսեյ Դեմիդով Մարինա Ֆեդունկիվ Անատոլի Բելիյ Արտյոմ Սեմակին |
Օպերատոր | Եվգենի Երմոլենկո |
Երաժշտություն | Դմիտրի Նոսկով |
Բյուջե | 2 000 000 |
Սյուժե
խմբագրելՄի խումբ երիտասարդ մարդկանց հայտնվում են մի անմարդաբնակ կղզում, առանց ուտելիքի և խմիչքի, սակայն նրանք կրում էին սուպերհերոսների հագուստներ։ Նրանք ընդհանրապես չեն հիշում, թե ինչպես են այդտեղ հայտնվել։ Նրանց հետ այդ կղզում են հայտնվել նաև երկու գեղեցիկ աղջիկներ, որոնք այնքան էլ լավ չէին տրամադրված։ Փոխանակ նրանք շփվեին իրար հետ, սիրեին միմյանց, անում են լրիվ հակառակը՝ հարվածում են իրար քարերով, փայտերով։ Սակայն վերջում նրանց մինչև առաջանում է փոքր-ինչ սեր միմյանց հանդեպ, և ամեն ինչ շատ լավ է դասավորվում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Самсонов Г. В. ««Война полов» стартует в кинотеатрах». ВГТРК. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Слюсаренко Д. (2015 թ․ հոկտեմբերի 23). ««Молодость», «Без границ» и другие премьеры этой недели. «Война полов»». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.