Սեյսմոտեկտոնիկա (հուն․՝ σεισμόςերկրաշարժ և տեկտոնիկաԵրկրաբանության բաժին, ուսումնասիրում է երկրաշարժերի առաջացման պայմանները։ Ուսումնասիրության արդյունքները արտահայտվում են քարտեզների ձևով։ Դրանց վրա նշվում են տեկտոնական կառույցների և երկրաշարժերի էպիկենտրոնների մասին տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակի կապ հաստատելու երկրաշարժերի և տվյալ շրջանիի երկրաբանական կառուցվածքի տարրերի միջև։ Սեյսմոտեկտոնիկան հնարավորություն է տալիս կանխագուշակելու սպասվելիք երկրաշարժերի տեղը, ուժը և մոտավոր հաճախականությունը, ինչպես նաև կազմելու սեյսմիկ շրջանացման քարտեզներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 286