Սեթոն ամրոց
Սեթոն ամրոց, կառուցվել է Սեթոն պալատի տեղում, որը պատկանում էր Ուինթոնի կոմսերին։ Մինչև 1789 թվականին 75 տարվա անտեսումից հետո քանդվելը՝ Շոտլանդիայի թագուհի Մերիի սիրած առանձնավայրն էր։ 21-րդ դրագունների փոխգնդապետ Ալեքսանդր Մաքենզին՝ Փիբլշայրի Փորթմորցի Ալեքսանդր Մաքենզիի ավագ որդին, 1789 թվականի ամռանը հանձնարարել է Ռոբերտ Ադամին կառուցել Սեթոն ամրոցը։ Հին կառույցի մնացորդները քանդվել ու մաքրվել են մինչև 1790 թվականը[1], բացառությամբ կամարակապ գետնահարկի, որը մնացել է[2]։
Մինչև 1789 թվականի դեկտեմբերը նախագծերն ավարտվել են ու կառուցման պայմանագիր է շնորհվել Թոմաս Ռասելին։ Կառուցումն ընթացել է 1789 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 1791 թվականի ամառը։ Ռոբերտ Ադամի՝ Շոտլանդիայում աշխատանքների քարտուղար Ջոն Փաթերսոնը, որը հետագայում դարձել է ինքնուրույն հմուտ ճարտարապետ, 1790 թվականի ապրիլի 26-ի մի նամակում հայտնում էր Ադամին, որ հին կառույցը քանդվել ու մաքրվել է։ Սեթոն պալատի քանդումն ապահովել էր քարի պատրաստի պաշար նոր կառույցի շինարարության համար։ Ռոբերտ Ադամը նոր կառույցում իր պատվիրատուի հետ ճաշել է 1791 թվականի հունիսի11-ին, որն իր մահից առաջ վերջին այցելությունն էր Շոտլանդիա։
Սըր Ջոն Սամրսոնը գրել է Սեթոն ամրոցի մասին․ «Շենքը կառուցվում է օպերային բեմանկարի «դեկորացիայի» նման, ցածր դարպասից ու արտաքին ամրություններից վեր»։
1796 թվականին, երբ երիտասարդ հասակում մահացավ Մաքենզին, Ուեմիսի կոմսը ձեռք բերեց կալվածքը։ Հետագայում այն զբաղեցվել է «Փրեսթոնֆիլդ Հաուս »-ի պանդոկատեր Սթիվենսոն ընտանիքի կողմից[3]։
Ամրոցն Ա կարգի ատամնավոր պարիսպներով ուշ գրեգորյան ոճի կառույց է, Ռոբերտ Ադամի վերջին ամրոցատիպ կառույցներից ամենագեղեցիկներից մեկը։ Այն բաղկացած է կոր պարսպի շուրջը մի քանի ձևավոր աշտարակներից, որը շրջապատում է բակը, որտեղ էլ կարելի է մտնել կենտրոնական կամարակապ մուտքից։
Ամրոցի հարևանությամբ գտնվում է Սեթոնի կոլեգիալ եկեղեցին, որն այժմ «Պատմական Շոտլանդիայի» հսկողության տակ է։
15 ննջասենյակ պարունակող ամրոցը շարունակում է լինել մասնավոր ընտանեկան կառույց, թեև հաճախ օգտագործվում է որպես բարեգործական միջոցառումների անցկացման վայր։
Ծանոթագրություններ
խմբագրելGeoffrey Beard (1978) The Work of Robert Adam Bloomsbury Books 0906223 84 9
- ↑ The architecture of Robert Adam (1728-1792)
- ↑ Mary Queen Of Scots: And The Murder Of Lord Darnley
- ↑ «Seton Castle». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.