Սափոր ծիսական (մ․թ․ա․ 10-9-րդ դարեր, Դվին)

Սափոր ծիսական, մ․թ․ա․ 10-9-րդ դարերում Դվինում հայտնաբերված սափոր, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2121-281 համարի ներքո։

Սափոր ծիսական
նյութկավ
բարձրություն32
լայնություն38
ստեղծվել էմ. թ. ա. 10-9-րդ դարեր

Նկարագրություն խմբագրել

Բիկոնիկ իրանով, փայլեցված մակերեսով անոթ է՝ աննշան կարճ պարանոցով, դուրս ծալվող շրթնապսակով, հարթ նստուկով։ Իրանի վերին մասը մեկընդմեջ զարդարված է երեք ոճավորված ցլակերպ գլուխներով և անոթի մակերեսից բարձրացող ելուստներով։ Նրանցից ցած սափորի իրանը շուրջանակի բոլորված է փորագիր՝ հորիզոնական զուգահեռներից և թեք կանելյուրազարդից կազմված երեք գլուխներով։ Սափորը զարդարող ցուլերի ծեփածո երեք գլուխները հավաստում են նրա պաշտամունքային նշանակությունը՝ հավանաբար գործածվել է ծիսական ուտեստի համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM