Սափոր գունազարդ (մ․թ․ա․ 19-18-րդ դարեր, Էջմիածին)
Սափոր գունազարդ, մ․թ․ա․ 19-18-րդ դարերում Էջմիածնում հայտնաբերված սափոր, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 556-1 համարի ներքո[1]։
նյութ | կավ |
---|---|
բարձրություն | 22,8 սմ |
27.7 սմ | |
խորություն | 27,7 սանտիմետր սմ |
ստեղծվել է | մ. թ. ա. 19-18-րդ դարեր |
կայք |
ՆկարագրությունԽմբագրել
Դեղնավուն մակերեսով, հարթ նստուկով, կարճ պարանոցով դեպի դուրս ծալվող կլոր շրթով պոլիխրոմ, երկկոնաձև իրանով սափոր է, որի ուռուցիկ իրանի վերին մասը շուրջանակի բոլորված է մեկընդմեջ կարմիր և շագանակագույն երկարավիզ, կարապանման թռչունների շարքով։ Շարքի վերևից կախված են մեկընդմեջ կարմիր և շագանակագույն սեպաշարերի խմբեր։ Կենտրոնական այս հորինվածքը վերևում կարմիր, վարի մասում` շագանակագույն գույներով շրջանակված է հորիզոնական ժապավենի ձև ունեցող գոտիներով[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Սափոր գունազարդ»։ historymuseum.am (ամհարերեն)։ Վերցված է 2017-01-28(չաշխատող հղում)
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ: A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
ԱղբյուրներԽմբագրել
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։