Սար Էլ (եբրայերեն՝ שר-אל‎), կամավորականների ծրագիր իսրայելական բանակում։ «Սար Էլ» բառը «Ծառայություն Իսրայելին» (տառադարձ.՝ «Շերութ ԼեԻսրայել») արտահայտության ակրոնիմն է։

Ծրագրի մասնակցի էպոլետը ուսադիրը

Ծրագրի նպատակներըԽմբագրել

Ամեն տարի ամբողջ աշխարհից շուրջ 5 հազար կամավորական ոչ զինյալ ծառայություն են անցնում իսրայելական բանակում։ Սննդից և ապրելուց բացի ծառայութոյւնը անվճար է, աշխատանքը հիմնականում կատարվում է լոգիստիկայի, բժշկության, պարենամթերքի և վերանորոգման ոլորտներում։ Ծրագրին գրանցվելու համար անհրաժեշտ է բժշկական պիտանիությունը և 17 տարի նվազագույն հասակը (15 տարի չափահասի ուղեկցությամբ)։ Ի տարբերություն Մահալի ծրագիրը բաց է նաև ոչ հրեաների համար։ Ծառայությանը զուգահեռ ընթացնում է խոշոր մշակութային ծրագիր։ Ոչ աշխատանքային օրերին ծրագրի մասնակիցներին տանում են Թել Ավիվ որտեղ նրան կարող են անվճար ապրել և հաց ուտել բանակային հոսթելում։

Չնայած մասնակիցները ծառայության ժամանակ զինվորական համազգեստ են կրում, նրան այնուամենայնիվ կոմբատանտներ չեն և այդպիսով իրենց ծառայությունը համադրելի է իրենց երկրների ռազմական օրենքներին։ Կամավորականները ծառայություն են անցնում բացառապես կանաչ գոտու շրջանակներում և կորուստներ դեռ չեն ունեցել։

ՊատմությունԽմբագրել

Ծրագիրը ստեղծել է 1983 թվականին պաշտոնաթող բրիգադային գեներալ Ահարոն Դավիդին, քանի որ Լիբանանյան պատերազմի[1] ժամանակ որոշ կիբուցներում բերքը վտանգի տակ էր։ Դավիդին ի օգնություն բանակի ԱՄՆ-ից ավելի քան 600 կամավորական է հավաքագրել նրա համար, որ ռեզերվիստները կարողանան տուն վերադառնալ բերքը հավաքելուց հետո։ Ծրագիրը շարունակվել է կամավորականների խնդրանքով, հետագայում բացվելով նաև այլ երկրներից մասնակիցների համար։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել