Սարսափ ավտոբուսը
Սարսափ ավտոբուսը (հոլ.՝ De Griezelbus), անգլ.՝ The Horror Bus), հոլանդական մանկական արկածային սարսափ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Պիտեր Կոյպերսը, 2005 թվականին։ Նկարահանվել է ըստ Պոլ վան Լոնի գրքերի շարքի։
Սյուժե
խմբագրելՕնովալը մի դժբախտ տղա է։ Մայրը նրան չի սիրում, իսկ հայրը միշտ զբաղված է իր ռոք խմբով՝ բաս կիթառ է նվագում։ Օնովալը սիրահարվել է իր դասընկերուհուն՝ Լիզալորային, և այդ պատճառով էլ միշտ ծաղրի է ենթարկվում խուլիգան Ջինոյի կողմից։ Բայց մի անգամ նրանց դասարան է գալիս գրող Նոլ վան Պուլը և պատմում է մի պատմություն առեղծվածային Ֆերլյուցիի մասին։ Այդ ժամանակ էլ Օնովալը գրում է պատմություն այն մասին, թե ինչպես է դասարանն էքսկուրսիա գնում սարսափների զբոսայգի, և այնտեղ Ջինոն սպանում է վամպիր կոմս Վլապոնոյին։ Ֆերլյուցիի մութ կախարդության շնորհիվ Օնովալօի գրածներն սկսում են իրականանալ։ Հիմա տղան պետք է փոխի իր պատմության ավարտը։
Դերասաններ
խմբագրել- Սերժ Փրայս՝ Օնովալ
- Ջիմ վան դեր Պաննե՝ Ջինո
- Լիզա Սմիթ՝ Լիզալորա
- Վիլյամ Նիհոլտ՝ կոմս Վլապոնո
- Անժելա Սխյաիֆ՝ Ուրսուլի քույրը
- Ռոմիյն Կոնեն՝ վարպետ
- Թոմ Յանսեն՝ Նոլ վան Պուլ
- Ֆրեդ Գուսսեն՝ Ֆերլյուցի
- Սիլվիա Պորտա՝ Հերդա
- Էդո Բրուններ՝ ավտոմուսի վարորդը
Տեղեկություններ ֆիլմի մասին
խմբագրել- Հերոսների անունները ստեղծվել են անագրամաներով՝ Ֆերլյուցին Լյուցիֆեր անվան անագրաման է, Վլապոնոն` Օնովալ անվան անագրաման է, ֆիլմի գլխավոր հերոսի անունը ծագում է գրքի հեղինակ Պոլ վան Լոնի ազգանունից։
- Ֆիլմն արժանացել է Չիկագոյի մանկական միջազգային կինոյի փառատոնի հատուկ մրցանակի[3], Նիդերլանդների փառատոնի «ոսկե ֆիլմ» մրցանակի[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0436370/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 Internet Movie Database — 1990.
- ↑ «Special prizes — The Horror Bus» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Gouden film voor — De Griezelbus(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմը IMDb կայքում (անգլ.)