Սարգիս Ճեպեճյան
Սարգիս Ճեբեշի Ճեպեճյան (ծ. 1864, գ․ Ուզունլու, Յոզղաթի գավառ, Թուրքիա - 1920, Հաճն), հայ ռազմական գործիչ, Հաճընի 1920 թվականի ինքնապաշտպանական մարտերի մասնակից և հրամանատար։ 1914 թվականի վերջին զորակոչվել է թուրքական բանակ և ուղարկվել Կովկասյան ռազմաճակատ։ Երբ սկսվել են հայ զինվորների նկատմամբ թուրքական հալածանքներն ու նրանց զանգվածային բնաջնջումը, Ճեպեճյանը փախել է բանակից և անցել ռազմաճակատի գիծը։ 1918 թվականին մտել է Անդրանիկի կամավորական ջոկատը, մասնակցել բազմաթիվ մարտերի։ 1919 թվականի սկզբին մեկնել է Կ․ Պոլիս, այնտեղից Կիլիկիա։ 1920 թվականին նշանակվել է Հաճնի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար։ 1920 թվականի մարտին քեմալական 20 հազար զորքերը պաշարել են Հաճնը։ Անհավասար մարտում Ճեպեճյանը ծանր վիրարավորվել է և խուսափելով գերի ընկնելուց, վերջին գնդակով ինքնասպան է եղել։
Սարգիս Ճեպեճյան | |
---|---|
արմտ. հայ.՝ Սարգիս Ճէպէճեան | |
1864[1] - 1920[1] | |
Ծննդավայր | Յոզղաթի գավառ[1] |
Մահվան վայր | Հաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Հաճընի հերոսամարտ[1] և Առաջին համաշխարհային պատերազմ[1] |
Գրականություն
խմբագրել- Թորոսյան Շ., Կիլիկիայի հայերի ինքնապաշտպանությունը (1919-1921), Երևան, 1980։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 97)։ |