Սավրոմատներ
Սավրոմատներ, սակերին ու սկյութներին ազգակից ցեղեր մերձվոլգյան և մերձուրալյան տափաստաններում (մ․թ․ա․ VII-IV դդ․)։
Մ․թ․ա․ V դարի վերջին և IV դարում Սավրոմատների առանձին ցեղեր, գաղթելով արևմուտք, նեղել են սկյութական ցեղերին և հաստատվել Դոնի մերձափնյա շրջաններում։ Մ․թ․ա․ IV-III դդ․ կազմավորված Սավրոմատների նոր ցեղախմբերն այնուհետև հիշատակվում են սարմատներ ընդհանուր անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 207)։ |