Սառա Քորնինգ, (1872, Կանադա- 1969, Կանադա) հայոց ցեղասպանության ականատես, գթության քույր, փրկել է 5000 հայ երեխա։

Սառա Քորնինգ
Sara Corning
Դիմանկար
Ծնվել է1872
ԾննդավայրԿանադա
Մահացել է1969
Մահվան վայրԿանադա
Գործունեությունգթության քույր
 Sara Corning Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սառա Քորնինգը ծնվել է 1872 թվականին Կանադայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ Կարմիր Խաչի բուժքույր էր։ Հայոց ցեղասպանության մասին տեղեկանալով կանադական մամուլից։ Ինչպես հետագայում նշել է Քորնինգի հեռավոր ազգականներից մեկը՝ «նրա կարեկցանքը թելադրված էր գործնական մոտեցմամբ»։

1921 թվականից Քորնինգը գլխավորում է Արարատ լեռան ստորոտում գտնվող որբանոցներից մեկը։ Տեղում նա հիվանդներին ու վիրավորներին խնամելու նպատակով երկու համակիրների հետ միասին հիմնում է հիվանդանոց, որն օսմանյան զորքերը շատ արագ փակել են տալիս։ Երկրորդ հիվանդանոցն արժանանում է միեւնույն ճակատագրին՝ ավելի ծանր սպառնալիքով։ «Դրանից հետո քաղաքը կողոպուտի ենթարկվեց, իսկ հետո սկսեցին հրդեհել այն»,- տարիներ անց գրել է Քորնինգը։ Երբ բարեգործական միությունները, այդ թվում՝ Ամերիկյան օգնության կոմիտեն, կազմակերպում են մարդկանց տարհանումը ծովով։ Քորնինգը վազում է դեպի ամերիկյան որբանոցներից մեկը եւ գերմարդկային ջանքերով հավաքում երեխաներին և տանում նավամատույց։ Նրան հաջողվում է փրկել 5000 երեխա։

Քորնինգն հայ երեխաների հետ ամերիկյան ռազմանավով ուղեւորվում է Հունաստան, որտեղ հիմնում է որբանոց եւ նվիրվում նրանց կրթությանն ու դաստիարակությանը։

1923 թ. Հունաստանի արքա Գեորգիոս Երկրորդը Սառա Քորնինգին պարգեւատրելում է պետության բարձրագույն շքանշանով՝ Փրկչի արծաթե խաչով։ Կյանքի վերջին տարիներին նա վերադառնում է Կանադա։ Սառա Քորնինգը մահանում է 1969 թվականին 97 տարեկանում։

Կենտրոնական Տորոնտոյից հյուսիս՝ գեղեցիկ անուններ կրող Փարքվուդզ եւ Փլեզընթ Վյու թաղամասերի միջեւ, Օնտարիո մայրուղու հարեւանությամբ ընկած են Սբ. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին, Տորոնտոյի «Հայ կեդրոնը» եւ Սառա Քորնինգի անվան Ցեղասպանագիտության կրթական կենտրոնը։ Վերջինս նվիրված է ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների ոլորտի հետազոտություններին ու կրթությանը, կոչված է ի պատիվ կանադացի գթության քույր Սառա Քորնինգի, ով գերմարդկային ջանքերով 1922 թ. Զմյուռնիայի (ներկայիս Թուրքիայի Իզմիր քաղաքը) կործանումից փրկեց 5000 հայ որբերի։ Սա, լինելով Քորնինգի առաքելություններից կարեւորագույնը, այնուամենայնիվ, նրա միակ մարդասիրական նվաճումը չէր։ Նրա տապանաքարի վրա փորագրված է՝ "Սառա Քորնինգն ապրեց ուրիշներին ծառայելու համար"։

Արտաքին հղումներ խմբագրել