Սապովնելա (ֆուտբոլային ակումբ)

ֆուտբոլային ակումբ

Ֆուտբոլային ակումբ «Սապովնելա» Թերջոլա, վրացական ֆուտբոլային ակումբ։ Հիմնադրվել է Թերջոլա քաղաքում։

Սապովնելա
Ամբողջական անուն Ֆուտբոլային ակումբ «Սապովնելա» Թերջոլա
Հիմնադրում 1983
Երկիր Վրաստան Վրաստան
Քաղաք Թերջոլա
Մարզադաշտ «Սապովնելա Արենա»
Տարողունակություն 12000
Լիգա Ումսեգլի լիգա
2014/15 1
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմությունը խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1983 թվականին՝ Թերջոլաում։ Հիմնադրումից հետո սկսել է հանդես գալ Վրացական ԽՍՀ-ի առաջնությանը[1]։

1990 թվականին՝ երբ Վրաստանը դուրս եկավ ԽՍՀՄ-ի առաջնությունից թիմը սկսել է հանդես գալ Վրաստանի առաջնությունում։ 1992 թվականին դարձել է առաջնության փոխչեմպիոն, իսկ 1993 թվականին՝ բրոնզե մեդալակիր։

Թիմի լավագույն ռմբարկուն Կառլո Չինչալաձեն է, ով մեկ մրցաշրջանում դարձել է 18 գոլի հեղինակ[2]։ 2014/15 մրցաշրջանի արդյուքնում թիմը հռչակվել է առաջնության B խմբի չեմպիոն[3]։

Մարզադաշտը խմբագրել

Թիմը իր տնային հանդիպումներն անցկացնում է «Սապովնելա Արենա» մարզադաշտում։ Այն բացվել է 2012 թվականին։

Մարզադաշտը կարող է ընդունել մինչը 12000 հանդիսականի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Данные ресурса regional-football.ru: [1], [2], [3], [4]
  2. Ежегодник грузинского футбола 1994-95 / авт.-сост. Р. Шенгелиа. — Тбилиси, 1994. С. 93—94
  3. Georgia 2014/15

Արտաքին հղումներ խմբագրել