Սանդրա Շմիրլեր (անգլ.՝ Sandra Marie Schmirler, 1990-1995 թվականներին՝ Սանդրա Պիտերսոն, հունիսի 11, 1963(1963-06-11), Biggar, Սասկաչևան, Կանադա - մարտի 2, 2000(2000-03-02), Ռեջայնա), կանադացի կյոռլինգիստուհի, օլիմպիական չեմպիոն և աշխարհի չեմպիոն։

Սանդրա Շմիրլեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝կյոռլինգիստ
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 11, 1963(1963-06-11)
Ծննդավայր՝Biggar, Սասկաչևան, Կանադա
Մահվան ամսաթիվ՝մարտի 2, 2000(2000-03-02) (36 տարեկան)
Մահվան վայր՝Ռեջայնա

Եղել է Կանադայի կանանց ազգային հավաքականի սքիպը 1998 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ[1]։ Եղել է առաջին սքիպը, որ Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ[2]։ Օլիմպիական խաղերին նախորդող տարիներին երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում[3]։

1999 թվականին Շմիրլերն ամբողջ թիմի հետ միասին ընդգրկվել է Կանադական կյոռլինգի փառքի սրահում[4]։ 2000 թվականին ընդունվել է Կանադայի սպորտային փառքի սրահ (անգլ.՝ Canadian Sports Hall of Fame)[5][6] (նրանք եղել են առաջին կին կյոռլինգիստուհիները, որոնք ընդգրկվել են փառքի այդ սրահում)։ 2009 թվականին ընդգրկվել է Կյոռլինգի համաշխարհային ֆեդերացիայի Կյոռլինգի միջազգային փառքի սրահում (հետմահու)[7]։

2000 թվականին նրա մահվանից հետո հիմնադրվել է Սանդրա Շմիրլերի հիմնադրամը (անգլ.՝ Sandra Schmirler Foundation)՝ ճգնաժամային իրավիճակներում նորածինների խնամքի հիմնադրամ[8]։ Նրա պատվին կոչվել է Կանադայի կանանց առաջնությունում ամենաարժեքավոր խաղացողին տրվող մրցանակը (անգլ.՝ Sandra Schmirler Most Valuable Player Award)[9]։

Խմբեր խմբագրել

Սեզոն Սքիպ Երրորդ Երկրորդ Առաջին Պահեստային Մրցաշարեր
1986-87 Kathy Fahlman Սանդրա Շմիրլեր Ջեն Բետկեր Sheila Schneider Միշել Շնեյդեր ՍԱ 1987  
ԿԱ 1987 (4-րդ տեղ)
1990-91 Սանդրա Պիտերսոն Ջեն Բետկեր Ջոան Ինգլիշ Մարսիա Շամլ Անիտա Ֆորդ ՍԱ 1991  
ԿԱ 1991 (4-րդ տեղ)
1992-93 Սանդրա Պիտերսոն Ջեն Բետկեր Ջոան Մակկասկեր]] Մարսիա Գուդերայթ Անիտա Ֆորդ ՍԱ 1993  
ԿԱ 1993  
ԱԱ 1993  
1993-94 Սանդրա Պիտերսոն Ջեն Բետկեր Ջոան Մակկասկեր]] Մարսիա Գուդերայթ Անիտա Ֆորդ ԿԱ 1994  
ԱԱ 1994  
1994-95 Սանդռա Պիտերսոն Ջեն Բետկեր Ջոան Մակկասկեր]] Մարսիա Գուդերայթ Անիտա Ֆորդ ԿԱ 1995  
1996-97 Սանդրա Շմիրլեր Ջեն Բետկեր Ջոան Մակկասկեր]] Մարսիա Գուդերայթ Անիտա Ֆորդ
մարզիչ՝ Անիտա Ֆորդ
ՍԱ 1997  
ԿԱ 1997  
ԱԱ 1997  
1997-98 Սանդրա Շմիրլեր Ջեն Բետկեր Ջոան Մակկասկեր]] Մարսիա Գուդերայթ Անիտա Ֆորդ
մարզիչ՝ Անիտա Ֆորդ
ԿԿՕԸ 1997  
ԿԱ 1998  
ՁՕԽ 1998  

ՍԱ — Սասկաչևան նահանգիկանանց կյոռլինգի առաջնություն
ԿԱ — Կանադայի կյոռլինգի կանանց առաջնություն (Scotties Tournament of Hearts),
ԿԿՕԸ — խմբի նախաօլիմպիական ընտրություն, որը պետք է մասնակցեր Օլիմպիական խաղերին որպես Կանադայի կյոռլինգի կանանց հավաքական,
ՁՕԽ — Ձմեռային օլիմպիական խաղեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. World Curling Federation - World Curling Freytag Award 2009 – Sandra Schmirler Արխիվացված 2014-02-27 Wayback Machine(անգլ.)
  2. Sandra SCHMIRLER | Olympic Athlete | Nagano 1998(անգլ.)
  3. Профиль на официальном сайте Всемирной федерации кёрлинга(անգլ.)
  4. Schmirler, Sandra — CCA Hall of Fame | ACC Temple de la Renommée Virtuelle(անգլ.)
  5. Sandra Schmirler | Canada's Sports Hall of Fame Արխիվացված 2018-12-14 Wayback Machine(անգլ.)
  6. Daria Coneghan, Erin Legg, Holden Stoffel. «Schmirler, Sandra (1963-2000)». Canadian Plains Research Center, University of Regina. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. World Curling Federation - World Curling Hall of Fame Արխիվացված 2016-04-13 Wayback Machine(անգլ.)
  8. Sandra Schmirler Foundation - About the Foundation
  9. «Sandra Schmirler Most Valuable Player Award». Canadian Curling Association (в веб-архиве web.archive.org). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել