Սահակ Պողոսյան

քանդակագործ

Սահակ Հովհաննեսի Պողոսյան (հուլիսի 17, 1959(1959-07-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) քանդակագործ[1]։

Սահակ Պողոսյան
Ծնվել էհուլիսի 17, 1959(1959-07-17) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

Սահակ Պողոսյանը ծնվել է 1959 թվականի հուլիսի 17-ին Երևանում[2]։ Մասնագիտական կրթությունը ստացել է 1984 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

2005 թվականին Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի կողմից ստացել է հատուկ դիպլոմ՝ Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական կաթոլիկ եկեղեցու ձևավորման համար։ Սահակ Պողոսյանը մասնակցել է մի շարք խմբային ցուցադրությունների, որոնցից են 1987 թվականին՝ «Միջազգային քանդակի կվադրենալե», 1989 թվականին՝ «3-րդ հարկի» ցուցադրություն (Փարիզ), 1991 թվականին՝ «Հայաստանի ժամանակակից արվեստը» (Մոսկվա), 2011 թվականին՝ «Նկարից այն կողմ» (Երևան) և այլն։

Աշխատություններ խմբագրել

  • «Մեր բոլորի Մայրենիքը» (Երևան, Գևորգյան պատկերասրահ, 2003 թվականին)
  • «Մարդ-Դրամ» (Լոս Անջելես, Հարվեստ պատկերասրահ, 2006 թվականին)
  • «Արևելյան գեղեցկություն» (Երևան, 2009 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ժամանակակից սանրվածք
  2. «AV Production - Սահակ Պողոսյան». avproduction.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել