Սահակ Հովհաննիսյան

հունահռոմեական ոճի հայ ըմբիշ

Սահակ Մարատի Հովհաննիսյան (հունվարի 20, 2001(2001-01-20), Աշտարակ, Հայաստան), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, 60 կգ․ քաշային կարգում 2018 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն[1] և նույն տարվա պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[2]։ 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է։ Նույն թվականին դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն։

Սահակ Մարատի Հովհաննիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝հունահռոմեական ոճի ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 20, 2001(2001-01-20) (23 տարեկան)
Ծննդավայր՝Աշտարակ, Հայաստան
Մարզիչ(ներ)՝Մարտին Ալիխանյան

Կենսագրություն խմբագրել

Սահակ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 20-ին Երևանում։ Բնակվում է Աշտարակում, որտեղ էլ սկսել է զբաղվել ըմբշամարտով դեռ 5 տարեկանից։ 8 տարեկանից մարզումները շարունակել է Երեւանում և մինչ օրս հաճախում է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Մարզվում է անձնական մարզիչ Մարտին Ալիխանյանի գլխավորությամբ։

2018 թվականին մայիսին Մակեդոնիայում անցկացվող հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչում, հանդես գալով 60 կգ քաշային կարգում, Սահակ Հովհաննիսյանը 5:3 հաշվով հաղթելով վրացի Գեորգի Չխիկվաձեին նվաճեց Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը, իսկ նույն տարվա հոկտեմբերին Բուենոս Այրեսում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում երրորդ տեղի համար գոտեմարտում 9:0 հաշվով հաղթելով մեքսիկացի Միգել Ուգանդեին արժանացավ բրոնզե մեդալի։

Սահակը երազում է դառնալ Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն։ Նա նաև ֆուտբոլի մեծ սիրահար է։ Նա իր հարցազրույցներից մեկում նշել էր՝ «Մարզիկ լինելը դեռ շատ քիչ է, պետք է կարողանալ տարբեր բնագավառներից գլուխ հանել։ Կարիերան երկար չի տեւում, հետագա կյանքի ու զբաղվածության մասին էլ պետք է մտածել ու համապատասխան գիտելիքներ ստանալ»[3]։

Նվաճումներ խմբագրել

  • 2018 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն 60 կգ․ քաշային կարգում
  • 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ․ քաշային կարգում
  • 2019 թվականի երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
  • 2019 թվականի ԱԱ-ի արծաթե մեդալակիր
  • 2021 թվականի երիտասարդական ԱԱ-ի արծաթե մեդալակիր
  • 2022 թվականի Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ծանոթագրություններ խմբագրել

Սահակ Հովհաննիսյան. Եթե արծաթե մեդալ էինք նվաճել, ուրեմն դրան էինք արժանի