Սադաել
Սադաել, մետալ-երաժիշտ Վահե Սողոմոնյանի կողմից 2004 թ. հիմնած երաժշտական նախագիծ, հանդես է գալիս դեթ մետալ,բլեքենեդ դեթ մետալ,դում մետալ, ֆյունեռալ դում-մետալ,նեո-կլասսիկալ և էմբիենթ ոճերով[1][2][3]։
Սադաել | |
---|---|
Ժանրեր | Atmospheric Death Metal Funeral Doom Metal Ambient, |
Գործունեություն | 2004 – ներկա |
Լեյբլ | Silent Time Noise Records>Solitude Productions Le Crepuscule Du Soir<br /Endless Winter<br /Endless Winter |
Կապված | Բոկռագ, Sworn, Disfinite, Zndan |
Կայք | |
Անդամներ | |
Վահե Սողոմոնյան |
Պատմություն
խմբագրելՎահե Սողոմանյանը որոշել էր դէթ-մետալ խումբ հիմնել, բայց քանի որ այն տարիներին մետալը տարածված չէր, նա չկարողացավ գտնել երաժիշտներ, որոշեց ստեղծել սեփական նախագիծ Սադաել անվանումով, նվագելով Dark Ambient և Atmospheric Black Metal ոճերով, ժամանակի ընթացքում փոփոխելով ուղղվածությունը Funeral Doom Metal ոճի։ Այդ փոփոխությունը երաժշտին թույլ տվեց ավելի հայտնի դառնալ նեղ շրջանակներում։ 2007 թ. հունվարին ձայնագրվեց առաջին դեմոն՝ «Despair», իսկ 2008 թ.-ին թողարկվեց առաջին ալբոմը՝ «Major Carnage»։ 2009 թ. մայիսին ամերիկյան Vox Clamantis խմբի հետ թողարկվեց «Desolation» ալբոմը։ Ալբոմը Հայաստանում թողարկվեց սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 150 օրինակով։ Հունիսի կեսերին թողարկվեց ևս մի մինիալբոմ՝ «Ritual Flame / Sadael / Desolation»։ 2008-2009 թթ. Վահե Սողոմանյանը հանդես է եկել Sworn բլեք-մետալ խմբի կազմում՝ որպես կիթառահար։ Խումբը լքելուց հետո շարունակեց աշխատել իր նախագծի շուրջ։ 2009 թ. դեկտեմբերին ձայնագրվեց համերգային ալբոմը։ 2010 թ. հուլիսին Սադաելը պայմանագիր է կնքում Silent Time Noise լեյբլի հետ, որի կողմից էլ թողարկվում է երկրորդ ալբոմը՝ «Diary of Loss»։ Քիչ անց, թողարկվում է հաջորդ ալբոմը՝ «Essence», Solitude Productions լեյբլից։ 2010 թ. օգոստոսին լույս է տեսնում առաջին սինգլը՝ «Ով սիրուն, սիրուն», հայտնի ժողովրդական երգի հիմքում։ 2010 թ. օգոստոսին Le Crépuscule Du Soir լեյբլը թողարկում է Սադաելի երրորդ ալբոմը՝ «Secret Doctrine», պատրաստված էմբիենթի լավագույն ավանդույթներով։ Դրանից հետո Վահեն հիմնում է Բոկռագ դէթ-մետալ խումբը, որի կազմ մտան Ալեքս Ամիրյանը, Դանիել Մովսիսյանը և Ռուբեն Արևշատյանը։ Վահեն վերսկսեց աշխատել Sadael նախագծում 2012 թվականին, ձայնագրելով նոր «Dreams» ալբոմը։ 2013 թ. թողարկվեց «Starlight» մինիալբոմը։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- 2004 «This is the truth»
- 2007 «My Last Breathe»
- 2007 «Despair»
- 2007 «You Are There»
- 2007 «Being»
- 2007 «The ghost»
- 2007 «Contemplation»
- 2008 «Major Carnage»
- 2008 «Void and sorrow»
- 2010 «Diary of Loss»
- 2010 «Essence»
- 2010 «Secret Doctrine»
- 2012 «Dreams»
- 2016 «DNA»
- 2017 «The game»
- 2018 «Deep sleepers»
- 2019 «Weirdest projection»
- 2022 «Barasparut»
- 2023 «Ending days»
- 2023 «Biomass optimisation»
Մինիալբոմներ
խմբագրելՍինգլներ
խմբագրելՀամերգային ալբոմներ
խմբագրել- 2009 «Sadael Live»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Spirit of Metal(անգլ.)
- ↑ Last.FM(անգլ.)
- ↑ Encyclopedia Metallum(անգլ.)