Սագասոխուկ սագասոխուկանման

բույսերի տեսակ
Սագասոխուկ սագասոխուկանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շուշանազգիներ
Տեսակ Սագասոխուկ սագասոխուկանման
Լատիներեն անվանում
Gagea gageoides


Սագասոխուկ սագասոխուկանման (լատին․՝ Gagea gageoides), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Եզակի օրինակներով հանդիպում է Հայաստանի մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Ներկայումս տեսակին իրական վտանգ չի սպառնում։ Վաղ ծաղկող, փոքրիկ և անբարետես բույս է, որը չի ուտվում անասունների կողմից և չի հավաքվում բնակչության կողմից և քանի որ տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագասոխուկ սագասոխուկանման» հոդվածին։