Ռուսլան Գալստյան

հայ կոմպոզիտոր

Ռուսլան Սարգսի Գալստյան (սեպտեմբերի 28, 1941(1941-09-28), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։

Ռուսլան Գալստյան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1941(1941-09-28) (82 տարեկան)
Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրՏիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց
ԿրթությունԿոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1958) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1969)

Կենսագրություն խմբագրել

Ռուսլան Գալստյանը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 28-ին, Ալավերդի քաղաքում[1]։

Սովորել է Երևանի Կոնստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, ավարտել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի ալտի (1958), Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (1969) բաժինները։ 1970-1974 թվականներին աշխատել է Երևանի դպրոցականների գեղագիտական դաստիարակության տանը, եղել է բաժնի վարիչ, զբաղվել գործիքավորմամբ, 1991 թվականիցից եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի երաժշտական բաժնի խմբավարը։

2004 թվականից Ռուսլան Գալստյանը դասավանդել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցում։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է 4 լարային կվարտետ (1963-1966), Սիմֆոնիա-պոեմ (1968), Խորեոգրաֆիկ սիմֆոնիա, պիեսներ (մենանվագներ, դուետներ), կոնցերտներ՝ ալտի և կամերերային նվագախմբի, ջութակի, ալտի, հարված. գործիքների և կամերային նվագախմբի, սոնատներ՝ մենանվագ ջութակի, մենանվագ ալտի, 4 կվարտետ՝ փայտե փողային գործիքների, կոնցերտ՝ ֆլեյտայի և կամերերային նվագախմբի համար, կինոյի («Սիրո աստղ») և թատրոնի երաժշտություն, երգեր, օրհներգեր։ Հրատարակել է «Լարային կվարտետ № 3», «Սոնատ մենանվագ ջութակի համար», «45-ի գարունը» (երգ) աշխատությունները։

Մրցանակներ խմբագրել

  • Համամիութենական մրցույթի դափնեկիր (1969, Լենինգրադ)
  • Կոմիտասի անվան մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Галстян Руслан Саркисович - Биография». www.biografija.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։