Ռուսական մշակույթ, ռուս ազգի մշակույթ. ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտների միավորում, որոնք նպաստում են հոգևոր արժեքների պահպանման, տարածման, զարգացման և ցուցադրության վրա (էթնիկ, էսթետիկ, ինտելեկտուալն և այլ)[1]։

Ռուս մշակույթի պատմություն

խմբագրել

Հին Ռուսաստան

խմբագրել

Հին Ռուսաստանի մշակույթի համար բնորոշ են հետևյալ գծերը․

  • Զարգացման դանդաղ տեմպ։ Կարևոր դեր էր խաղում նախորդ սերունդների փորձը, ավանդույթները
  • Մեկուսացում և տնտեսական հետաքրքրության բացակայում
  • Հայրենասիրություն, ռուս հերոսի մեծարում
  • Արմատացած բարոյական սկզբունքներ
  • Կրոնական ազդեցություն

Ռուսական մշակույթը XIII—XVII դարերում

խմբագրել
 
Ռոստովի Կրեմլ. 1911 թվական

Մշակութային զարգացման կարևոր կետեր․

  • Ռուսական ազգային ինքնադրսևորման պահանջմունք, ինչի հետևանքով ձևավորվեց ընդհանուր ռուսական մշակույթը։
  • Ուղղափառ եկեղեցու երկրպագումը և այն դիտարկումը իբրև մշակութաքաղաքական ավանդույթների միակ կրող․
  • Ռուսաստանի մեկուսացումը ոչ միայն մուսուլմանական այլ նաև կաթոլիկ երկրներից։

Ռուսական կայսրություն

խմբագրել
 
Հուշարձան «Հազարամյա Ռուսաստան»

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում մշակույթը հարստացվեց հարավեվրոպական շնչով։ Դա, իհարկե, տեղի էր ունենում պատմական որոշ հանգամանքներից ելնելով։ Եվրոպայի ներկայությունը ռուսական մշակույթի մեջ կիսել էր հասարակությանը երկու մասի։ Համարվում էր, որ եվրոպամետները հեռանում էին արմատներից և չէին հետևում սովորույթների։ Սակայն, չի կարելի անտեսել եվրոպական մշակույթի ազդեցությունը ռուսական մշակույթի վրա և դրա հետևանքով համաշխարահային մշակույթի հարստացումը։

Խորհրդային պետություն

խմբագրել

ԽՍՀՄ մշակույթ է համարվում ԽՍՀՄ կազմում գտնվող երկրների, տարիների ընթացքում փոխ առած, միմյանց սերտորեն կապված մշակույթների միությունը։ Այդ ժամանակահատվածում ինտենսիվ զարգացում էին ապրում թատերական արվեստը, կինոարվեստը և գեղարվեստը։ Կազմակերպվում էին թեմատիկ ցուցահանդեսներ և փառատոներ։

Նորագույն պատմություն

խմբագրել

Ռուսական մշակույթի նորագույն պատմություն է համարվում կայսերական Ռուսաստանի մշակույթի բաղադրիչների վերականգնումը և ներմուծումը հասարակության մեջ։ Ակտիվ վերականգնվում են Քրիստոնեական տաճարները և ծեսերը, վերածնունդ է ապրում բարեգործության ինստիտուտը, վերականգնվող արժեքների հետ մեկտեղ, ներմուծվում արտերկրյա մշակութային շունչ, որը խորհրդային հասարակության համար երկար տարիներ արգելված է եղել, օրինակ՝ թեյախմությունների արարողակարգը։ Կազմակերպվում են բազում համերգներ, ցուցադրություններ, որոնք կոչված են ցույց տալ, որ Ռուսաստանը ունի հարուստ մշակույթ[2]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Основы государственной культурной политики Российской Федерации» (ОГКП РФ), утверждённые Указом Президента Российской Федерации В. Путина № 808 от 24 декабря 2014 года. Արխիվացված 2016-03-19 Wayback Machine Официальный сайт Министерство культуры Российской Федерации|Министерства культуры Российской Федерации // mkrf.ru
  2. «Доступность культурных учреждений». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.