Ռուսական հողի պաշտպանների հուշարձան

Ռուսական հողի պաշտպանների հուշարձան (ռուս.՝ Памятник защитникам земли Российской), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուսական հողի տարբեր դարաշրջանների` Հին Ռուսիայի, 19-րդ դարի սկզբի և խորհրդային ժամանակաշրջանի պաշտպաններին։ Տեղադրվել է 1995 թվականին Հաղթանակի զբոսայգում` Կուտուզովի պողոտայի և Մինսկի փողոցի խաչմերուկում։ 

Ռուսական հողի պաշտպանների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետՅուրի Գրիգորև
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Defenders of Russian Land Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Անատոլի Անդրեևիչ Բիչուկովը և ճարտարապետ Յուրի Պանտելեյմոնովիչ Գրիգորևը։ Քանդակագործական հորինվածքը կազմված է ռուս երեք զինվորների պատկերաքանդակներից։ Դրանք են` դյուցազնը Հին Ռուսիայի ժամանակների զենք ու զրահով և սրով, 1812 թվականի Հայրենական պատերազմի գվարդիականը հրացանով և Հայրենական մեծ պատերազմի ժամանակների խորհրդային զինվորը` ինքնաձիգով։ Զինվորների պատկերաքանդակները տարբերվում են մանրամասերի մշակվածությամբ, նրանք պատկերված են թշնամիներին դիմավորելուն պատրաստ։ Հուշարձանը մարմնավորում է ռուս ժողովրդի ազգային միասնության գիտակցությունը, մարդկային արժանապատվության պահպանումը և պաշտպանությունը նվաստացումից, ազատության հանդեպ ուժեղ ձգտումը, բարձր ոգու վառ դրսևորումը, որն ավելի թանկ է, քան կյանքը[1]։

Զինվորների քանդակը ձուլված է բրոնզից, իսկ պատվանդանը պատրաստված է գրանիտից[2]։

Պատվանդանի վրա ամրացված են «ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈՂԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ» բառերը։ Հուշարձանը տեղադրված է արհեստական բլրի վրա, որի առջև տնկվել են «Ռուսաստան» մակագրությունը կազմող ծաղիկներ։

Հուշարձանը բացվել է 1995 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Памятник защитникам земли русской - Россия , Москва
  2. «Единое счастье – работа». Վերցված է 2019 Փետրվար 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել