Ռուսական ժողովուրդների իրավունքների դեկլարացիա

Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիա, սովետական պետության առաջին ակտերից։ Հաստատվել է ՌՍՖՍՀ ԺԿխ-ի 1917 թ.-ի նոյեմբերի 2 (15)-ի դեկրետով։ Դեկլարացիայում խստորեն քննադատվել է ազգամիջյան թշնամանք հրահրելու քաղաքականությունը, որպիսին վարում էր ցարական, ապա նաև բուրժ․ ժամանակավոր կառավարությունը Ռուսաստանի ժողովուրդների նկատմամբ։ Հռչակվել են լենինյան ազգային քաղաքականության հետևյալ սկզբունքները․

  • Ռուսաստանի ժողովուրդների իրավահավասարություն և անկախություն,
  • ազատ ինքնորոշման իրավունք, ընդհուպ մինչև անջատվելն ու անկախ պետություն ստեղծելը,
  • ազգային կրոն ամեն տեսակի արտոնությունների ու սահմանափակումների վերացում,
  • Ռուսաստանի տերիտորիայում ապրող ազգերի փոքրամասնությունների ու էթնիկական խմբերի ազատ զարգացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 37 CC-BY-SA-icon-80x15.png