Ռուսական առևտրա-արդյունաբերական բանկի շենք (Սամարա)

Ռուսական առևտրա-արդյունաբերական բանկի շենք (ռուս.՝ Здание Русского Торгово-Промышленного банка), Սամարայի տեսարժան վայրերից է։ Գտնվում է Կույբիշևի և Պիոներական փողոցների հատման վայրում։

Museum Silhouette.svg
Ռուսական առևտրա-արդյունաբերական բանկի շենք
Торгово-промышленный банк.JPG
Տեսակշենք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?

ՊատմությունԽմբագրել

19-րդ դարի վերջում Դվորյանսկայա (Կույբիշև) և Վոսկրեսենսկայա փողոցների (Պիոներական) փողոցների անկյունում գտնվող շենքը պատկանում էր Կոժևնիկովին։ 1880-ական թվականներին նա շենքը վաճառեց առևտրական Ն. Ֆ. Դունաևին։ Տունը նրա սեփականությունն է եղել մինչև 1896 թվականը, հետագայում վաճառվել է Ռուսաստանի առևտրա- արդյունաբերական կոմերցիոն բանկին։

Բանկը մոսկվացի ճարտարապետ Ալեքսանդր Զելենկոյին, ով 1897-1900 թթ. բնակվում էր Սամարայում և աշխատում որպես քաղաքի ճարտարապետ, հանձնարարել էր մշակել շենքի վերակառուցման ծրագիր։ 1899 թվականին նեո-ռուսական ոճով ստեղծվեց շենքի նախագիծը։ Շենքը վերակառուցվեց, որից հետո տանիքի երկու անկյունում մեկ վրանաձև կտուր հայտնվեց։ Բանկի շենքի ճակատը կոպտատաշ քարով էր շարված և ուներ ծածկված պատշգամբ։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նախկին բանկի շենքում տեղակայված էին տարբեր կազմակերպություններ, նախ`տարածաշրջանային տուբերկուլյոզային դիսպանսերը, ապա` թիվ 1 քաղաքի տուբերկուլյոզային դիսպանսերը։ Այժմ այս շենքում է գործում Սամարայի Ն. Վ. Պոստնիկովի անվան տուբերկուլոզի տարածաշրջանային կլինիկական։

1966 թվականի նոյեմբերի 19-ին Կույբիշևի շրջանային գործադիր կոմիտեի թիվ 617 որոշմամբ նախկին բանկի շենքը ստացել է տեղական ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։ Վերջին տասնամյակների ընթացքում շենքը խարխլվել է, կորցրել է որոշ դեկորատիվ տարրեր, և վերականգնման անհրաժեշտություն կա։

Արտաքին հղումներԽմբագրել