«Ռոստոկինյան բակապան» (ռուս.՝ «Ростокинский дворник»), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 2006 թվականին տեղադրվել է Մալախիտովայա փողոցում, Ռոստոկինյան շրջանում։

«Ռոստոկինյան բակապան»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2006
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութերկաթ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

1980 թվականի ամառային օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Մալախիտովայա և Բաժովի փողոցների խաչմերուկից ոչ հեռու գտնվող պուրակում գործում էր մանկական փայտե խաղահրապարակ. հրաշք-տնակ, փորագրազարդ դարպաս, տախտակե մակույկ և թաղանթաթևերով բավական մեծ վիշապ, բարձր բլրակ կամ «հավի ոտքերով» տնակ։ Հենց այդ հարթակում է 1981 թվականին նկարահանվել «Երալաշ» երգիծական կինոհանդեսի 27-րդ թողարկման պատմություններից մեկը։ Շուտով փայտե բակը դարձել է վանդալության զոհ և այդ պատճառով երկար չի մնացել[1]։

2006 թվականին Ռոստոկինյան շրջանի վարչակազմի ապարատի ղեկավար Պյոտր Պովոլոցկին տվեց բակապանին նվիրված հուշարձան ստեղծելու գաղափարը։ Մոսկվայի նկարիչների միության անդամներ Անդրեյ Ասերյանցի և Վլադիմիր Լեպեշովի «Ռոստոկինյան բակապան» անունով ստեղծագործության հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Քաղաքի օրը՝ Ռոստոկինյան ջրանցույցի մոտ գտնվող բարձրադիր պուրակում[2]։ Այնտեղ քանդակագործական հորինվածքը տեղադրված է ժամանակավորապես, նրա մշտական տեղակայման ցանկալի վայրի մասին կարող են արտահայտվել բոլոր բնակիչները[2]։ Հուշարձանըմայրաքաղաքում դարձել է բավական ժողովրդական, իսկ Մոսկվան դասվել է այն քաղաքների թվին, որտեղ տեղադրված են արձաններ ի պատիվ բակապանների[3]։

Նկարագրություն խմբագրել

«Ռոստոկինյան բակապան» երեքմետրանոց արձանը ամբողջությամբ պատրաստված է երկաթից. ինքը՝ բակապանը և նրա ամբողջ հագուստը, այդ թվում՝ գոգնոցն ու ձեռքում ամուր սեղմած ցախավելը, որոնք այս մասնագիտության ներկայացուցչի անքակտելի պարագաներն են, ձուլվել են չժանգոտող երկաթից, իսկ աչքերը, գզգզված գանգուրներն ու բեղերը՝ զանազան մանեկներից ու հեղույսներից։ Քանդակի պատվանդանը պատրաստված է երկաթի թերթից, որն ավարտվում է Կրեմլի պատով, որը, ըստ հեղինակների, խորհրդանշում է բակապանների աշխատանքի կարևորությունը[4]։

Արձանի մոտ տեղադրված ցուցանակը հայտնում է, որ այն պատրաստված է ժամանակակից ավանգարդ ոճով և նվիրված է ժողովրդի կողմից առավել հարգված մասնագիտությանը[3]։

Նախատիպ խմբագրել

Ըստ Ռոստոկինյան շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կորոլյովի՝ «հուշարձանի հիմքում այն մարդու հավաքական կերպարն է, որի աշխատանքի արդյունքները տեսանելի են ամեն օր»։ Քանդակի հեղինակներն անվանել են հուշարձանի իրական նախատիպի անունը. Վիկտոր Կոլեգինն ավելի քան 20 տարի սպասարկում է Վիլհելմ Պիկի փողոցի՝ իրենց արվեստանոցից ոչ հեռու գտնվող տարածքը[5]։ Ինչպես պարզվել է, բակապանը, որին մտերմաբար կոչում են քեռի Վիտյա, նախատիպ է դարձել հակառակ իր ցանկության, բայց հետագայում օգնել է քանդակագործներին նյութեր հայթայթելիս։ Նա խուսափում է հանդիպել լրագրողների հետ և չի տալիս հարցազրույցներ[4]։

Իր ընտրությունն այսպես է բացատրել արձանի հեղինակներից մեկը՝ Վլադիմիր Լեպեշովը.

  Նա զարմանալիորեն պատասխանատու բակապան է, որը միշտ պատրաստ է օգնել։ Ժամանակակից իրականությունում նա երբեմն ոչ այս աշխարհի մարդու տպավորություն է թողնում, բայց իր աշխատանքը միշտ կատարում է ինչպես հարկն է, սիրով[4]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «На месте памятника дворнику был сказочный городок». Ростокинская панорама. 2014 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  2. 2,0 2,1 «В Москве временно размещен памятник дворнику». Специальный проект «Потребности». Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  3. 3,0 3,1 Наталья Жерновая. «Памятник Ростокинскому дворнику». Портал 2do2go.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 Кудрикова Валентина (2006 թ․ հոկտեմբերի 18). «Деятели совка». Газета «Труд». Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  5. «Ростокинский дворник». Другой город. 2011 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.