Բացել գլխավոր ցանկը

Ռոմանոս Սետեֆճյան

հայ դերասան

Սետեֆճյան Ռոմանոս Կարապետի, (նոյեմբերի 30, 1837, Կոստանդնուպոլիս - մարտի 12, 1905, Կոստանդնուպոլիս[1]), հայ դերասան, դրամատուրգ։

Ռոմանոս Սետեֆճյան
Ծնվել է1837 նոյեմբերի 30
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էմարտի 12, 1905(1905-03-12) (տարիքը 67)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
դրամատուրգ

ԿենսագրությունԽմբագրել

Ռոմանոս Սետեֆճյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1861 թվականից աշխատել է «Արևելյան» թատրոնում նախ որպես դերասան, ապա հուշարար։ Հետագայում զբաղվել է դրամատուրգիայով։ Հեղինակ է «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» (բեմականացումը 1867 թվականին, Միքայել Նալբանդյանի մահվան տարելիցի կապակցությամբ, որ և դարձել է «Արևելյան թատրոն»-ի փակվելու պատճառ), «Հայկ դյուցազն», «Կործանումն Ռուբինյաց հարստության» պատմական ողբերգությունների, «Արշավանք», «Անգութ Զարուհի» և այլ պիեսների, որոնցում շոշափել է ժամանակի հասարակական-քաղաքական և կենսական հուզող հարցեր։ Բոլոր պիեսները բեմադրվել են Կոստանդնուպոլիսի հայ թատրոններում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։