Ռոբբիա (անգլ.՝ Robbia), Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործների ընտանիք, որը հարթաքանդակում և կլոր քանդակում առաջինն է կիրառել գունավոր մայոլիկայի տեխնիկան։

Կենսագրություն խմբագրել

Ապրել և ստեղծագործել են Ֆլորենցիայում։ Ընտանիքի ավագը՝ Լուկա դելլա Ռոբբիան է (1399 կամ 1400-1482), գեղարվեստական կրթությունն ստացել է ոսկերչական արհեստանոցում։ Կրել է Լ․ Գիբերտիի ազդեցությունը։ Սկզբում օգտագործել է բրոնզ և մարմար, Լուկա դելլա Ռոբբիա․ «Երգող հրեշտակները», Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի երգիչների դասի բարձրաքանդակ, հատված, մարմար (1431 թվականի և 1438 թվականի միջև, տաճարի թանգարան, Ֆլորենցիա) 1440-ական թվականներին ստեղծել շենքերը և խորանները զարդարող մայոլիկայից հարթաքանդակներ (13 մեդալիոն Սանտա Կրոչե եկեղեցու Պացցի կապելլայում)։

Առանձնապես շատ է կերտել Տիրամոր պատկերով կոմպոզիցիաներ (Պալլացո դեի Կապիտանի դի Պարտե Գուելֆայի մահիկները, 15-րդ դար)։

Լուկա Ռոբբաի զարմիկը, հոգեզավակն ու աշակերտը՝ Անդևադելլա Ռոբբիա (1435-1525 թթ.), աշխատել է միայն մայոլիկայի տեխնիկայով, ընդլայնել նրա կիրառման ոլորտը, (կլոր քանդակ և այլն), օգտագործել ավելի բազմազան տոներ։

Գործեր խմբագրել

Գործերից են՝ խանձարուրված մանկիկների պատկերներով մեդալիոններ Օսպեդալե դելյի Իննոչենտիի ճակատին (1463-1466), «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» խմբապատկերը (1491 թ., Սան Զովաննի Ֆուորչիվիտաս եկեղեցի, Պիստոյա)։ Անդրեա Ռոբբիաի որդիներից առավել շնորհալիի՝ Զովաննի դելլա Ռոբբաի (1469-1529 թվականներից հետո) ստեղծագործություններն անսովոր հարուստ բազմագունության շնորհիվ հիշեցնում են ավագ խորանի գեղանկարչական կերպարներ, նատուրալիզմի նկատելի երանգով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։