Ռման վանք (սերբ.՝ Манастир Рмањ, բոս․՝  և խորվ.՝ Manastir Rmanj, ի պատիվ Սուրբ Նիկոլասի[1]), Սերբ ուղղափառ եկեղեցու Բիհաչ-Պետրովաց թեմի վանք, որը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության Ունսկո-Սանսկի կանտոնի Բիհաչ համայնքի Մարտին Բրոդ գյուղում։

Ռման վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունMartin Brod?
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի
ԹեմEparchy of Bihać and Petrovac?
Մասն էUna National Park?
Ժառանգության կարգավիճակԲոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
 Rmanj monastery Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըստ ժողովրդական լեգենդի՝ 1443 թվականին վանքը հիմնել է Կատերինա Բրանկովիչը՝ սերբ բռնակալ Գեորգի Բրանկովիչի դուստրը և Ցելեի կոմս Ուլրիխ II-ի կինը։ Առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1498 թվականին։ 17-րդ դարի սկզբին վանքը դարձել է Դաբրո-Բոսնիայի մետրոպոլիտի նստավայր[2]։

Վանքի ավերումների ժամանակագրություն[2].

Ավերում Մեկնաբանություն
1563 Ավերվել է թուրքերի կողմից։ Վերականգնվել է 1608 և 1632-1633 թվականներին։
1638 Ավերվել է թուրքերի կողմից։
1661 Հրդեհվել է թուրքերի կողմից։
1785 Վերականգնվել է 1863 թվականին։
1876 Հրդեհվել է թուրքերի կողմից։ Վերականգնվել է 1883 թվականին վաճառական Գավրո Վուկովիչի կողմից։
1944 թվականի ապրիլի 23 Վանքում եղել է պարտիզանական հոսպիտալ, որը ոչնչացվել է Լյուֆտվաֆեի ռմբակոծությունների արդյունքում։ Վերականգնվել է 1974 թվականին եպիսկոպոս Ստեֆանի (Բոցի) ջանքերով[3]։
1995 «Փոթորիկ» գործողության ընթացքում վանքը գրավել են խորվաթական զորքերը։ Միաբանությունը հեռացել է Ռմանից, իսկ տաճարը ականապատել և պղծել են խորվաթները[3]։ 1998-2001 թվականներին վանքը վերակառուցվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ПРОСЛАВЉЕНА СЛАВА МАНАСТИРА РМЊА, СВЕТИ ОТАЦ НИКОЛАЈ МИРЛИКИЈСКИ ЧУДОТВОРАЦ» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  2. 2,0 2,1 «Епархија Бихачко-петровачска: Манастир Рмањ» (սերբերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  3. 3,0 3,1 «Историја манастира» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.