Ռիսբերմ (հոլ.՝ rijsberm, rijs - ձող, ճյուղ և berm - պատնեշ, թումբ), գետի հունի կամ ջրանցքի ամրացված տեղամաս՝ ջրհորի ետևում։ Նախատեսված է գետի հունը ողողումից պաշտպանելու, բաբախումները մարելու, ջրային հոսքի արագությունը հավասարեցնելու, նվազեցնելու համար։ Ռիսբերմի ջրհարին հարող մասը սովորաբար պատրաստվում է բետոնե և երկաթբետոնե ծածկերի կամ գերանավանդակների ձևով, իսկ վերջնամասը՝ գաբիոններից, ճեղաններից, քարալիցքերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։