Ռիխտերի փղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Երկարակնճիթներ
Տեսակ Ռիխտերի փղիկ
Լատիներեն անվանում
Cyclobaris richteri


Ռիխտերի փղիկ (լատին․՝ Cyclobaris richteri), փղիկների կամ երկարակնճիթների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Թույլ փայլով, բարակ բաց գույնի մազիկներով և կարմրագորշագույն մարմնով, 5-7 մմ երկարությամբ միջին չափի բզեզ է։ Կնճիթը կարճ է և լայն, իսկ վերնաթևերը՝ լայն ձվաձև[1]։

Տարածվածություն

խմբագրել

Համարվում է Հայաստանի էնդեմիկ միջատ։ Հայտնի է միայն Նուբարաշեն ավանի շրջակայքից (Երևան քաղաքի հարավարևելյան ծայրամաս)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում է կարմիր ավազներով անապատներում, հանդիպում՝ վաղ գարնանը՝ մարտին և ապրիլի սկզբին քարերի տակ[1]։

Կենսաբանական առանձնահատկություններն անհայտ են։

Պահպանություն

խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Հանդիպում են ծայրահեղ հազվադեպ և հայտնի են եզակի առանձնյակներ։

Սպառնացող վտանգներից են քաղաքակենտրոնացումը և հողերի գյուղատնտեսական յուրացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.