Ռիաչուելոյի ճակատամարտը 1865 թվականին դարձավ Հարավային Ամերիկայի պատմության խոշորագույն ջրային ճակատամարտը։ Մի շարք պատմաբաններ ճակատամարտը համարում են Պարագվայի պատերազմի շրջադարձային իրադարձություն։ 1864 թվականի վերջին Պարագվայի զորքերը մի քանի հաղթանակ տարան։  Սակայն 1865 թվականի հունիսի 11-ին Պարագվայի ռազմածովային նավատորմի պարտությունը Պարանա գետի վրա Բրազիլական նավերի դեմ մարտում հանգեցրել է պատերազմի։

Ռիաչուելոյի ճակատամարտ
Թվականհունիսի 11, 1865
Մասն էՊարագվայի պատերազմ
ՎայրRiachuelo?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Ճակատամարտի պլան խմբագրել

 
Պայքար Ռիաչուելոյի համար

Պարագվայցիները ծրագրում էին անսպասելի հարձակում իրականացնել Ռիաչուելոյում հակառակորդի նավատորմի վրա՝ նախքան արևածագը։ Նրանք գիտեին, որ բրազիլացի նավաստիների մեծ մասը գիշերում էր ափին։ Նավերում մնացին միայն մի քանի մարդ։ Պարագվայցիները հարձակման համար պատրաստել էին ընդամենը ինը նավ, որոնց մեջ կար թվով 45 զենք։ Բրազիլական էսկադրան Ֆրանսիսկ Մանուել Բարրոզո դա Սիլվայի հրամանատարությամբ, պլանավորել էր ինը նավ, 58 զենքերով։

Ճակատամարտի ընթացք խմբագրել

Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Պարագվայական նավերը դուրս են եկել Ումաիտա նավահանգստից և Պարանա գետի հոսքով ուղևորվել դեպի Ռիաչուելո։ Ծրագիրը խափանվել է գիշերվա կեսին, երբ խափանվել է «Իբերա» շոգենավի շարժիչը։ Պարգավացիները մի քանի ժամ ծախսել են՝ փորձելով վերանորոգել շարժիչը, բայց այդպես էլ չեն կարողացել անել դա։ արդյունքում որոշվեց թողնել «Իբիրա»-ն և ճանապարհը շարունակել մյուս ութ նավերով։ Այս կանգառի պատճառով շատ ժամանակ էր գնացել և սկսել էր լուսավորվել։ Սակայն Ռիաչուելոյի շրջանում մառախուղ է եղել և պարագվայական էսկադրայի մոտեցումն աննկատ է մնացել։ Իսկ բրազիլացի նավաստիները դեռ ափում էին[1]։ Այսինքն որոշված հարձակման ընթացքում պարագվայցիները լավ հնարավորություն ունեին գրավելու բրազիլական շոգենավերը։ Սակայն պարագվայցիների հրամանատարությունը շատ մեծ ճակատագրական սխալ թույլ տվեց՝ հրամայելով կրակ վառել բրազիլացիների ափի ճամբարի մոտ, փոխարենը գրավեին բրազիլական նավերը։

Բրազիլացի նավաստիները հասցրել էին վերադառնալ դեպի իրենց նավերը և պատրաստվել պատերազմին։ Հրացանահրետանային պատերազմում բրազիլացիները ավելի լավ հանդես եկան։ Նրանք խորտակեցին երկու պարագվայական նավեր և լրջորեն վնասել էին երկու շոգենավ։ Պարագվայցիները նահանջեցին և խարիսխ դրեցին Ռիաչուելոյից ոչ հեռու։ Բրազիլացիները երկու խմբ բաճանեցին իրենց նավերը և որոշեցին պարտության մատնել պարագվայական էսկադրային։ Սակայն նոր ճակատամարտի ժամանակ նրանք կորցրել էին իրենց գլխավոր՝ «Բելմոնտե» նավը։

 
Պայքար Ռիաչուելոյի համար

Հաջողությամբ ոգեշնչված պարագվայցիները իրենք են որոշում գրոհել և հանում են խարիսխը։ Նրանք փորձում են գրավել բրազիլական նավերից մեկը։ Սակայն կռվի ժամանակ պարագվայական հրամանատար Մեսան ստանում է մահացու վնասվածք։

Պատերազմի հետագա ընթացքը վերախվել է քաոսային դիմակայության։ Համաձայնեցված գործողություններ այլևս չեն ստացվում։ Փաստորեն երկու կողմերում, յուրաքանչյուր նավերի անձնակազմերը գործում են ինքնուրույն։ Եվ այստեղ հաջողությունը կրկին հայտնվում է բրազիլացիների կողմը։ Հնարավոր է նրանց ամփոփիչ հաղթանակի գործում մեծ դեր է կատարել նրանց որ սովորական մարտավարությունը։ Բրազիլացիները մի քանի անգամ համարձակորեն գնում էին պարագվայական խոյի մոտ։ Պարագվայական շոգենավերում մնացած անձնակազմը սկսում է նահանջել։ Ճակատամարտը ավարտվում է բրազիլացիների համոզիչ հաղթանակով։

Ճակատամարտի արդյունքներ խմբագրել

Պարագվայը կռվի մեջ կորցրել է 4 շոգենավ և 350 հոգի սպանված։ Ավելի քան 500 վիրավորների կեսից ավելին մահացել է մեկ շաբաթվա ընթացքում։ Բրազիլական էսկարդայի կորուստները շատ ավելի քիչ էին՝ ընդամենը մեկ շոգենավ։ Մնացածը հետագայում վերանորոգվել են։ Զոհվել է մոտավորապես հարյուր մարդ և 150 մարդ վիրավորվել է։

Պարագվայը զրկվել է իր մարտական նավատորմի գրեթե կեսից և կորցրել է գետերի վրա ակտիվ մարտական գործողություններ վարելու հնարավորությունը։ Այդ պահից սկսած պատերեզմի հնարավորությունն անցել է Պարագվայի թշնանմուն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել