Ռետինատեխնիկական իրերի գործարան

Երևանի ռետինատեխնիկական իրերի գործարան, արդյունաբերության ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։ Հիմնադրվել է 1927 թվականին։ Մկզբում արտադրել է կալցիումի կարբիդ (տարեկան 1200 ա), ապա նաև ապակե ու պլաստմասսայե, իսկ 1952 թվականից՝ միայն ռետինատեխնիկական իրեր (ռետինապատ կտոր, բրիզոլ, տեխնիկական ժապավեն, բարձր ճնշման խողովակ, կենցաղային իրեր և այլն)։

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1981 թվականին իրացված արտադրանքի ծավալը կազմել է 20,5 մլն խորհրդային ռուբլի։ Կոոպերացված կապերի մեջ է եղել Երևանի «Երազ», էլեկտրամեքենաշինական, հանրապետության սարքաշինական և այլ գործարանների հետ։

Արտադրանքն առաքվել է ԽՍՀՄ ավելի քան երեք հազար ձեռնարկությունների ու կազմակերպությունների։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։