Ռեգբիի աշխարհի առաջնություն 2011

2011 թվականի Ռեգբիի Աշխարհի Առաջնությունը, որը անց է կացվում չորս տարին մեկ անգամ և լինելու է թվով յոթերորդը, իր սկիզբն է առել 1987 թվականին։ Ռեգբիի Միջազգային Խորհուրդը (IRB) որպես առաջնությունը ընդունող երկիր ընտրել է Նոր Զելանդիային։ 2005 թվականի Նոյեմբերի 17-ին կայացած ժողովին առաջնությունը ընդունող երկրների հավակնորդ էին նաև Ճապոնիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Առաջին երկու քվեարկություններում IRB խորհուրդը հանեց Հարավաֆրիկյան Հանրապետությանը հավակնորդների ցուցակից։

Այս առաջնությունը կլինի ամենածավալունը, որը անց է կացվել Նոր Զելանդիաում ստվեր նետելով հետևյալ իրադարձությունների վրա - 1987 թվականի Ռեգբիի Աշխարհի Առաջնություն, 1990 թվականի Commonwealth խաղեր, 1992 թվականի Կրիկետի Աշխարհի Առաջնություն, 2003 թվականի Ամերիկայի գավաթ և 2005 թվականի Բրիտանական և Իռլանդական Առյուծների (British and Irish Lions) տուր դեպի Նոր Զելանդիա։ Կազմակերպիչները ակնկալում են 95,000 արտերկրյա այցելու, որոնք կայցելեն Նոր Զելանդիա։

Հանդիպումները կսկսվեն 2011 թվականի սեպտեմբերի 9–ից և կտևեն ավելի քան յոթ շաբաթ։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Աուքլենդի Էդեն Պարկում։

Ենթադրությունները, որ մասնակցող հավաքականները լինելու են 16-ը, հերքվեց և IRB-ն 2007 թվականի նոյեմբերի 30-ին հայտարարեց 20 թիմերի մասնակցության մասին, որոնցից տասներկուսը որակավորվել են 2007 թվականի առաջնությանը գրավելով իրենց խմբերում առաջինից երրորդ տեղերը, իսկ մնացած ութը որոշվել են իրենց տարածքային առաջնություններով։

Առաջնության կանոնները խմբագրել

20 թիմերը բաշխվել են 4 խբմերի մեջ, ամեն խմբում կա հինգ հավաքական։ Խմբային փուլը անց է կացվելու մեկ շրջանով, և ամեն թիմ կմրցի խմբակիցների հետ մեկական անգամ։ Բոլոր դեպքերում ամեն խմբում կխաղարկվի 10-ական խաղ և 40 ընդհանուր խմբային հանդիպում։

Միավորային համակարգը խմբագրել

Խմբային մրցաշարում կգործածվի հետևյալ միավորային համակարգը –

  • Հաղթանակ – 4 միավոր
  • Ոչ ոքի – 2 միավոր
  • Պարտություն – 0 միավոր
  • 4 կամ ավելի փորձեր – 1 միավոր
  • Պարտություն 7 կամ ավելի միավորով – 1 միավոր

Խմբային մրցաշարի որակավորում խմբագրել

Ամեն խմբի հաղթողը և երկրորդ տեղ զբաղեցրած թիմը կմասնակցի քառորդ-եզրափակչին։ Թիմերը, որոնք կզբաղեցնեն երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը դուրս կմնան առաջնությունից։

Որակավորում խմբագրել

2011 թվականի Ռեգբիի Աշխարհի Առաջնությանը կմասնակցեն քսան թիմեր։ Հետևյալ տասներկու թիմերը որակավորվել են 2007-ի Աշխարհի Առաջնությունը՝ խմբային մրցաշարում գրավելով առաջին երեք տեղերը։

  • Արգենտինա
  • Ավստրալիա
  • Անգլիա
  • Ֆիջի
  • Ֆրանսիա
  • Իռլանդիա
  • Իտալիա
  • Նոր Զելանդիա
  • Շոտլանդիա
  • Հարավաֆրիկյան Հանրապետություն
  • Տոնգա
  • Ուեյլզ

Մնացած ութ թիմերը որակավորվել են իրենց տարածքային առաջնությունների շնորհիվ։

  • Կանադա
  • Վրաստան
  • Ճապոնիա
  • Նամիբիա
  • Ռումինիա
  • Ռուսաստան
  • Սամոա
  • ԱՄՆ

Ռուսաստանը կլինի միակ երկիրը, որը 2011 թվականին առաջին անգամ է մասնակցելու Աշխարհի Առաջնությանը։

Տես նաև խմբագրել