Ռեամուրիա սրոհունդանման

Ռեամուրիա սրոհունդանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Կարմրանածաղկավորներ
Ընտանիք Կարմրանազգիներ
Ցեղ Ռեամուրիա
Տեսակ Ռեամուրիա սրոհունդանման
Լատիներեն անվանում
Reaumuria Hypericoides Willd


Ռեամուրիա սրոհունդանման (լատին․՝ Reaumuria Hypericoides Willd), Կարմրանազգիներ ընտանիքի, Ռեամուրիա ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ կամ կիսաթուփ է՝ 40-50 սմ բարձրությամբ։ Երիտասարդ ճյուղերի վրա կեղևը հարթ է, դեղնավում։ Տերևները կաշվեկերպ են, հաստ, տափակ, նշտարա-գծանման կամ էլիպսաձև, սրածայր, գրեթե նստադիր։ Ծաղիկները հավաքված են ողկույզներում։ Ծաղկակիցները գծանշտարաձև են։ Բաժակը խոր բլթակավոր է, նեղ թաղանթանման։ Պսակաթերթիկները ձվաձև են կամ երկարավուն, վարդագույն, մինչև 1,5 սմ երկարությամբ, 2 թիականման հավելուկներով։ Առէջները բազմաթիվ են, առաջացնում են 5 փնջեր։ Տուփիկը էլիպսաձև է։ Սերմերը երկարավուն, հակառակ-ձվաձև են։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Իրանում, Միջին Ասիայում։ Հայաստանի պայմաններում աճում է Արարատյան դաշտում, Վայքում և հազվադեպ՝ Սևանի ավազանում։ Աճում է չոր լանջերին, ֆրիգաններում, ծովի մակերևույթից 1400, երբեմն՝ 1950 մետր բարձրություններում։

Կիրառություն խմբագրել

Էկոլոգիական խումբը՝ VIII։ Մշակութային հավանական շրջանները՝ 2-3, 8, 12-15, 18-20, 22-28, 30[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (231)։