Ռաֆիկ Մարության
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Մարության (հունվարի 24, 1963, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2014), ծրագրավորող, Հայաստանի ՏՏ ոլորտի հիմնադիրներից, KDWin[1] ծրագրային համակարգի հեղինակ[2]։
Ռաֆիկ Մարության | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1963 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2014 |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ծրագրավորող |
Աշխատանք | ԿԴՎին, ՎինԴիքտ |
Կայք | veryeasysoft.com |
Կենսագրություն
խմբագրելՌաֆիկ Մարությանը ծնվել է 1963 թվականին Բաքվում։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանը մաթեմատիկա մասնագիտությամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայում, Տեղեկատվության Փոխանցման Խնդիրներին ինստիտուտում, որտեղ պաշտպանել է դոկտորական թեզը։ Մարությանը աշխատել է ԷյչՊիԷլ, Սինոփսիս ընկերություններում, 2000 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և մինչև կյանքի վերջ աշխատել ծրագրավորման բնագավառում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԿԴՎին ծրագրի էջը, հեղինակի կայքում
- ↑ 2,0 2,1 «Մահացել է KDWIN ծրագրի հեղինակ Ռաֆիկ Մարությանը». 2014 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2014 թ․ դեկտեմբեր-ին.