Ռահվիրա (ռոք-խումբ)

(Վերահղված է Ռահվիրաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռահվիրա (այլ կիրառումներ)

Ռահվիրա, հայկական բլեք մետալ խումբ, հանդես է գալիս Ար մետալ և հեթանոսական մետալ ոճերում[1]։ Կազմավորվել է 2005 թվականին կիթառահար Տիգրանի Կարապետյանի և թմբկահար Գարեգինի կողմից[2][3][4]։ Շուտով նրանց միանում են Գևորգը (բաս-կիթառ) և վոկալիստ Գոռը, որը 2009 թվականին լքում է խումբը և նրան փոխարինման է գալիս Սիմոնը։ Խումբը հանդես է գալիս նացիոնալ-սոցիալիստական բլեք մետալ ոճում։ 2010 թ. լույս են տեսնում "Կոչ Արյաց" և "Սառը Պատերազմ" ձայնասկավառակները, իսկ 2011 թ. լույս է տեսնում "Մեր Պայքարը" ձայնասկավառակը։ 2011 թ. հոկտեմբերի 1-ին տեղի է ունենում "Ռահվիրա" խմբի մենահամերգը՝ "Մարտի Դաշտում" խորագրով։ Սույն թվականին լույս է տեսնում "Մարտի Դաշտում" երգերի հավաքածուն։ 2012 թ. խումբը լքում են Գարեգին Վաղարշակյանը և Գևորգ Խաչատրյանը, որոնց փոխարինելու են գալիս Համլետ Գրիգորյանը (հարվածային) և Վահե Ահարոնյանը (բաս-կիթառ), որից հետո խումբը համերգ է տալիս «End of the World Metal Requiem» մետալ փառատոնի (21.12.2012 թ.) շրջանակներում[5]։ 2012 թվականին լույս են տեսնում «Նպատակիս հասնեմ միայն ...» և «Ռ-36» սինգլները, վերջինս նվիրվում է հայոց այբուբենին, որը խորհրդանշում է ամբողջ հայ ազգի պատմությունը, հպարդությունը, կորուստները, ձեռքբերումները, պաշտպանիչ զենքը։ Երգի անվանումը՝ Ռ-36, խորհրդանշում է "Ռ" խմբի առաջին տառը, իսկ '36' թիվը հայոց այբուբենի հնչյունների քանակը, իսկ միասին մարմնավորում են մի "Ատոմային ռումբ", որը կրում է "Ռ-36" անվանումը։ 2013 թ. լույս է տեսնում «Գինի Լից» սինգլը[6]։ 2013 թ. հունիսին թողարկվեց խմբի նոր «Հակահահրված» ալբոմը։ 2013 թ. տարվա սկզբին խմբի կազմը փոխվում է։ Խումբ է գալիս Վահե Սիմոնյանը, որպես բաս կիթառահար, իսկ Վահե Ահարոնյանը անցնում է հարվածային գործիքներին։ Այս կազմով խումբը տալիս է մի քանի համերգ մայրաքաղաքի ակումբներում (Ulikhanyan, Taboo, Music Factory), իսկ 2013 թ. հունիսի 1-ին խումբը համերգների է մեկնում հարևան երկիր՝ Վրաստան։ 2013 թ. հունիսի 15֊ին դուրս է գալիս խմբի թվով 4-րդ ալբոմը "Հակահարված", իսկ մինչ այդ "Տիգրան Մեծ"EP-ին։

Ռահվիրա
Երկիր{{{2}}} Հայաստան
Աբովյան
ԺանրերAr/Pagan Black Metal, բլեք մետալ, հեթանոսական մետալ
Գործունեություն2005–ներկա
Կայքmetal-archives.com/bands/Ռահվիրա/
Անդամներ
Տիգրան Կարապետյան (կիթառ) Ալեքսանդր Մուրադյան (վոկալ)
Նախկին անդամներ
Վլադիմիր Օհանյան (հարվածային)

Դավիթ Նազարյան (բաս-կիթառ) Գոռ Կորխամազյան (վոկալ)2004-2009 Գևորգ Խաչատրյան (բաս-կիթառ) -2012

Գարեգին Վաղարշակյան (հարվածային) -2012

2013 թ. օգոստոսի 1-ին տեղի է ունենում խմբի անդամների փոփոխություն, Վահե Սիմոնյանին է փոխարինում Արամայիս Ապրեսյանը որպես բաս կիթառահար իսկ Վահե Ահարոնյանին փախարինում է Համլետ Գրիգոյանը։

2013 թ. սեպտեմբեր ամսին խմբի կազմը կրկին փոխվում է, խումբ են գալիս Դանիել Մովսիսյանը (հարվածային գործիքներ) և Դավիթ Նազարյանը (բաս կիթառ)։ Այս կազմով խումբը տալիս է մի քանի համերգներ Երևան քաղաքի տարբեր ակումբներում։

2013 թ. լույս է տեսնում “Aryan Man” մինի ալբոմը, որի ցանկում տեղ են գտնում “Black Sabbath” անգլիական ռոք խմբի երկու ստեղծագործություն՝ “Iron Man” և “Paranoid”։ Սույն թվականին լույս է տեսնում նաև “Դիվական Բալլադ” սինգլը, որը զուգերգ է Զարուհի Մինասյանի հետ։

2013 թ. նկարահանվում են «Ոչինչ Չի Մնա», «Թաղել Են Քեզ» և «Նպատակիս Հասնեմ Միայն» երգերի տեսահոլովակները։

Ռահվիրաի համերգները 2013 խմբագրել

  • 01. METAL FUCKING PARTY --- February 10
  • 02. Final Battle Metal Party --- April 20
  • 03. Metal Attack Georgia 2013—June 1
  • 04. Metal Sunday Highland & Rahvira --- June 9
  • 05. Metal Meltdown Festival --- July 20
  • 06. BENEVOLENT CONCERT --- August 18
  • 07. Back from the Hell --- September 29
  • 08. Winter is Coming Metal Party --- October 6
  • 09. Halloween Metal Night --- October 31

2014 թ. համառոտ գործունեություն խմբագրել

  • 2014 թ. հունվարի 6-ին մասնակցում են «Սև Պատարագ» համերգին։
  • 2014 թ. հունվարի 28-ին լույս է տեսնում «Ես Հայ Եմ» սինգլը։
  • 2014 թ. փետրվարին լույս է տեսնում «Ոտքի Ելեք» տեսահոլովակը։
  • 2014 թ. մարտի 2-ին մասնակցում են «Metal Assault» համերգին։
  • 2014 թ. ապրիլի 23-ին մասնակցում են «INFERNAL NEMESIS» համերգին։
  • 2014 թ. ապրիլի 24-ին լույս է տեսնում «Արորդիներ» (EP) - ին
  • 2014 թ. մայիսի 9-ին լույս է տեսնում «Ես ՀԱՅ Եմ» տեսահոլովակը։

Կազմը խմբագրել

Ներկայիս կազմը խմբագրել

  • Տիգրան Կարապետյան, կիթառ, խմբի հիմնադիր
  • Ալեքսանդր Մուրադյան, վոկալ

Նախկին մասնակիցներ խմբագրել

  • Գոռ Կորխամազյան, վոկալ (2005-2009)
  • Գևորգ Խաչատրյան, բաս-կիթառ (2005-2012)
  • Գարեգին Վաղարշակյան, հարվածային (2005-2012)
  • Համլետ Գրիգորյան, հարվածային (2012)
  • Վահե Սիմոնյան, բաս կիթառ (2012-2013)
  • Վահե Ահարոնյան, հարվածային (2012-2013)
  • Արամայիս Ապրեսյան, բաս-կիթառ (2013)
  • Դանիել Մովսիսյան հարվածային գործիքներ (2013 - 2014)
  • Դավիթ Նազարյանը բաս կիթառ (2013 -2016)

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 2010 «Ռահվիրա. մաս 1 - Կոչ Արյաց»
  • 2010 «Ռահվիրա. մաս 2 - Սպիտակ ջարդ»
  • 2011 «Ռահվիրա. մաս 3 - Մեր պայքարը»
  • 2013 «Ռահվիրա. մաս 4 - Հակահարված»

Մինի-ալբոմներ խմբագրել

  • 2005 «Ով դու արիական»
  • 2008 «Ոտքի ելեք»
  • 2010 «Ավարայր»
  • 2013 «Տիգրան Մեծ»
  • 2014 «Արորդիներ»

Հավաքածուներ խմբագրել

  • 2011 «Մարտի դաշտում»

Սինգլներ խմբագրել

  • 2006 «Լռություն»
  • 2008 «Մահվան Սիմֆոնիա»
  • 2011 «Միշտ Հայ»
  • 2012 «Նպատակիս Հասնեմ Միայն»
  • 2012 «Ռ-36»
  • 2013 «Գինի Լից»
  • 2014 «Ես ՀԱՅ Եմ»

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. NS Black Metal Movement Արխիվացված 2013-10-03 Wayback Machine(անգլ.)
  2. Խմբի կենսագրությունը Darkworld.ru կայքում Արխիվացված 2011-10-19 Wayback Machine(անգլ.)
  3. Rahvira - армянский NSBM(ռուս.)
  4. Խմբի կենսագրություն(հայ.)
  5. End of the World Metal Requiem Party
  6. «Մենք ոչ մի կապ չունենք Նացիզմի կամ Ֆաշիզմի հետ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.