Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմավարական խորություն (այլ կիրառումներ)
Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը (թուրքերեն՝ Stratejik Derinlik: Türkiye'nin Uluslararası Konumu), թուրք պետական գործիչ և դիվանագետ, Թուրքիայի ներկայիս վարչապետ (2014 թ. օգոստոսի 28-ից) Ահմեդ Դավութօղլուի հիմնարար աշխատություններից մեկը, որտեղ նա առաջարկում է արտաքին քաղաքականության սկզբունքորեն նոր կոնցեպցիա[1]։ Գրքի մեջ մանրամասն վերլուծության է ենթարկվում պետության գործունեության բոլոր ոլորտները՝ տնտեսությունից մինչև մշակույթ, դրանց ազդեցությունը պետության դիրքի վրա միջազգային ասպարեզում։ Դավութօղլուն ուշադիր հետազոտում է Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի երկրների և առանցքային միջազգային կազմակերպությունների հետ։
Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը թուրքերեն՝ Stratejik Derinlik | |
---|---|
Հեղինակ | Ահմեդ Դավութօղլու |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | թուրքերեն |
Էջեր | 584 |
Երկիր | Թուրքիա |
Հրատարակման տարեթիվ | 2001 |
ԳՄՍՀ | 975-6614-51-X |
Բովանդակություն
խմբագրելԳիրքը կազմված է երեք հիմնական մասերից[1].
- Պատմական և կոնցեպտուալ շրջանակները. Թուրքիայի պետական համակարգի պատմական նախադրյալները և դրանց վերլուծությունը, երկրի քաղաքականությունը և մշակութային ժառանգությունը
- Տեսական բազա. քաղաքականության ռազմավարությունը
- Կիրառումը. ռազմավարական գործիքները և տարածաշրջանային քաղաքականություն. ՆԱՏՕ, Եվրամիություն, ԻԿԿ, D-8։