Ռադիոփարոս, հայտնի աշխարհագրական վայրում կամ շարժվող օբյեկտի վրա տեղադրված հաղորդող ռադիոկայան, որի ազդանշանների միջոցով որոշում են ինքնաթիռի կամ նավի ուղղությունը։ Տարբերում են 2 ուղղորդված և չուղղորդված գործողություն։ Պարզագույն ուղղորդված ռադիոփարոսի պելենգման համար բավական է ինքնաթիռի կամ նավի վրա ունենալ չուղղորդված անտենայով սովորական ռադիոընդունիչ։

Ըստ նշանակման ռադիոփարոսները լինում են ծովային և ավիացիոն, ինչպես նաև ծովային և օդային օբյեկտների միաժամանակ սպասարկման։ Ռադիոտեխնիկական չափումների մեթոդներին համապատասխան տարբերում են 4 հիմնական դասի ռադիոփարոս ամպլիտուդային, ֆազային, հաճախային և ժամանակային։ Առավել տարածված են ամպլիտուդային ռադիոփարոսները, որոնք ստորաբաժանվում են կուրսային, պելենգային և մարկերային տեսակների։ Կիլոմետրային և ավելի երկար ալիքների տիրույթում աշխատող ռադիոփարոսների գործողության հեռավորությունը մինչև 500 կմ է, իսկ պելենգման ճշգրտությունը ~1—3° է (ըստ ազիմուտի)։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 573