Ռադիոչափական վերլուծություն

Ռադիոչափական վերլուծություն, նյութի քիմիական բաղադրության որոշման եղանակների համալիր՝ հիմնված ռադիոակտիվ իզոտոպների և միջուկային ճառագայթների ակտիվության չափման վրա։ Ուղղակի ռադիոչափական որոշման դեպքում որոշվող իոնը նստեցնում են ռադիոակտիվ իզոտոպ պարունակող լուծույթի ավելցուկով և չափում նստվածքի կամ ռեագենտի ավելցուկի ռադիոակտիվությունը։ Ռադիոչափական տիտրման եղանակն օգտագործվում է, երբ որոշվող իոնը ռեագենտի հետ առաջացնում է քիչ լուծելի կամ հեշտ լուծահանվող միացություն։ Տիտրման վերջնակետը որոշում են չափելով լուծույթի կամ էքստրակտի ռադիոակտիվությունը (ավելացվող լուծույթի ծավալի և չափված ռադիոակտիվության կախումն արտահայտող կորը բեկվում է)։ Իզոտոպային նոսրացման եդանակը հիմնված է տարրի իզոտոպների քիմիական հատկությունների նույնության վրա։ Վերլուծվող նմուշի վրա ավելացվում է որոշվող տարրի որոշակի քանակություն (ա0), որը պարունակում է այդ տարրի ռադիոակտիվ իզոտոպ և ունի հայտնի ռադիոակտիվություն (10)։ Որևէ մատչելի եղանակով (նստեցում, էլեկտրոլիզ են) անջատում են որոշվող տարրի մի մասը (mi) և չափում նրա ռադիոակտիվությունը։ Որոշվող նյութի պարունակությունը հաշվում են m= —֊ mi—m0 բանաձևով։ Ակտիվացնող վերլուծության դեպքում հետազոտվող նյութը ճառագայթում են (ակտիվացնում) միջուկային մասնիկներով կամ կոշտ 7 ճառագայթներով և չափում առաջացած ռադիոակտիվ իզոտոպների ռադիոակտիվությունը, որն ուղիղ համեմատական է որոշվող տարրի ատոմների թվին և կախված է տվյալ միջուկային ռեակցիայի բնույթից։ Ֆոտոնեյարոնային հղանակը հիմնված է մեծ էներգիա ունեցող Y-քվանտների ազդեցությամբ որոշվող տարրի ատոմների միջուկներից նեյտրոնների անջատման վրա, որոնց քանակությունը համեմատական է այդ տարրի պարունակությանը նմուշում։ Ռադիոչափական վերլուծություն կիրառում է նաև նեյտրոնների, 7 ճառագայթների, P-մասնիկների, ռադիոակտիվ իզոտոպների ռենտգենյան ճառագայթման քվանտների կլանման և էլեկտրոնների կամ պոզիտրոնների անդրադարձման վրա հիմնված եղանակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։