Ջրային սնկեր
Սնկների բազմազանությունը
Սնկների բազմազանությունը
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ցեղ Ջրային սնկեր
Լատիներեն անվանում
Chytridiomycetes, Oomycetes, Hyphomycetes


Ջրային սնկեր , էկոլոգիական խումբ, որն ընդգրկում է տեսակներ սնկերի բոլոր դասերից։ Ավելի բնորոշ ներկայացուցիչները պատկանում են խիտրիդիոմիցետներին (Chytridiomycetes), օօմիցետներին (Oomycetes) և հիֆոմիցետներին (Hyphomycetes

Բնակվում են ջրավազանների ջրերի շերտերում, գրունտներում և ջրում խորասուզված հիմնանյութերի վրա։

Կան

  • առաջնային՝
    • բլաստոկլադիայիններ (Blastocladiales),
    • մոնոբլեֆարիդայիններ (Monoblepharidales),
    • սապրոլեգնայիններ (Saprolegniales),
  • երկրորդային՝

Էկոլոգիա խմբագրել

Ջրային սնկեր հանդիպում են քաղցրահամ և ծովային ջրերում, որպես սապրոտրոֆներ՝ օրգանական մնացորդների, որպես մակաբույծներ՝ ջրիմուռների, ձկների, ձկնկիթների, միջատների և այլ ջրային օրգանիզմների վրա։

Հիֆոմիցետների համար առավել բարենպաստ միջավայր են անտառային տարածքների արագահոս, լավ աերացվող առվակներում թափված տերևները։

Բազմացում խմբագրել

Վեգետատիվ մարմինը փոփոխվում է տարբեր անհատների մոտ՝ պարզագույն պլազմոիդայինից մինչև լավ զարգացած միցելիումը։

Անսեռ բազմացում

Մեծամասնության անսեռ բազմացումն իրականացվում է մեկ (բլաստոկլադիայիններ) կամ երկմտրականի (սապրոլեգնայիններ) զոոսպորներով։ Հիֆոմիցետներին բնորոշ է սիգմաձև եռա- կամ քառաճառագայթ կառուցվածքի կոնիդիումների ձևավորումը։

Սեռական բազմացում

Սեռական պրոցեսը խիտրիդիայինների մոտ իզո- կամ հետերոգամ է, օօմիցետների մոտ՝ օօգամ՝ օօսպորների ձևավորմամբ։ Ջրային հիֆոմիցետները միայն արհեստական աճեցման դեպքում են հազվադեպ ձևավորում սեռական պայուսակավոր փուլը։

Նշանակություն խմբագրել

Ջրային սնկերը ջրային միջավայրը մաքրում են օրգանական մնացորդներից և համարվում են ջրի աղտոտվածության աստիճանի ցուցիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։