Ջրադահուկային սպորտը ներառում է ոլորասահք (սլալոմ), ցատկեր ցատկահարթակից և գեղասահք մարզաձևերը։ Ոլորասահքի մրցումներում ջրադահուկորդը, շրջանցելով մոտորանավակի շարժման գծի 2 կողմում տեղակայված խարսխալողանները, սահում է ջրի մակերևույթով։ Մարզիկի ցույց տված արդյունքը որոշվում է ճիշտ շրջանցված խարսխալողանների թվով։

Սահք Վոլգայի վրա

Ցատկահարթակից ցատկերի մրցումներում ջրադահուկորդն ընթացքից ցատկում է թեք ցատկահարթակից՝ նախապես բաց թողնելով քարշիչ մոտորանավակի ճոպանը։ Արդյունքը գնահատվում է ցատկի երկարությամբ։ Գեղասահքի մրցումներում ջրադահուկորդն ընթացքի ժամանակ ցուցադրում է հնարավորինս շատ շարժումներ՝ 90օ, 180օ, 360օ և ավելի աստիճանի շրջադարձեր, կողային սահումներ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է որոշակի թվով միավորներով։ Լեռնադահուկային սպորտը ԽՍՀՄ-ում սկսեց զարգանալ IX դարի 50-ականների վերջին, 60-ականների սկզբին։ 1964 թ., հիմնականում Երկրի առաջին տիեզերագնաց Յու. Ա. Գագարինի նախաձեռնությամբ, ով ջրային լեռնադահուկային սպորտի ջերմ երկրպագու էր, ստեղծվեց երկրի ջրային դահուկների ֆեդերացիա, 1965-ին անցկացվեց ջրային լեռնադահուկային սպորտի առաջին ԽՍՀՄ առաջնությունը[1]։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Борис Столярж (15 июня 2008). «Юрий Гагарин и водные лыжи». waterskiworld.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.